Մակրոնը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ գրառում կատարելով հայերեն
24.04.2025,
15:31
Մակրոնը հայերեն գրառում է արել՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ հայերեն գրառում կատարել X–ի իր բլոգում։
«110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության», – գրել է Մակրոնը հայերեն։