«Լուսավոր Հայաստան»-ն ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացրեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով. 2 անձ բերման է ենթարկվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամները չորեքշաբթի՝ սեպտեմբերի 16-ին ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով:
Բողոքի ակցիայի մասնակից՝ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել է, որ Հարությունյանը չի կատարել իր խոստումը՝ կրթական համակարգի ապաքաղաքականացման մասին և տապալել է կրթական բոլոր ծրագրերը: Կուսակցությունը մեղադրում է նախարարին այն բանում, որ կրթական բարեփոխումները, որոնք սկսվել են իր առաջնորդությամբ, փոխարենը խնդիրներ լուծելու, ընդհակառակը, ավելի վատթարացրել են կրթական ճգնաժամը:
Ավելի ուշ բողոքի ակցիային միացել է «Կամք» նախաձեռնությունը, որը նախկինում ևս ակցիաներ էր անցկացնում նախարար Հարությունյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության երթը կանգ է առել խորհրդարանի շենքի առջև և երկու քաղաքական ուժերը համատեղ պահանջել են Հարությունյանի հրաժարականը:
Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներից երկու անձի բերման է ենթարկել: Բերման ենթարկվածները «Կամք» նախաձեռնության անդամներն են:
Այս պահին ակցիան ավարտվել է, իսկ վաղը ԼՀԿ-ի նախաձեռնությամբ ԱԺ-ում կընթանա քվեարկություն՝ Արային Հարությունյանի պահանջով: -0-