Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
14.01.2019,
20:46
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Բելառուսի նախագահը սրտանց շնորհավորել է Փաշինյանին կարևոր քաղաքական ընտրարշավի՝ խորհրդարանի նոր կազմի ընտրությունների հաջող ավարտի և Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
«Վստահ եմ, որ Բելառուսի և Հայաստանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա և կնպաստի մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,– նշվում է Բելառուսի նախագահի ուղերձում։
Լուկաշենկոն Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական պաշտոնում։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ -0-