Lufthansa Group-ն առաջին անգամ կիրականացնի Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ կանոնավոր բեռնափոխադրումներ

24.07.2023, 12:42
Lufthansa Group-ն առաջին անգամ կիրականացնի Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ կանոնավոր բեռնափոխադրումներ
Lufthansa Group-ն առաջին անգամ կիրականացնի Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ կանոնավոր բեռնափոխադրումներ

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Lufthansa Group-ն առաջին անգամ կանոնավոր օդային բեռնափոխադրումներ կիրականացնի Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը։

Lufthasna խմբի բեռնային ավիափոխադրող Lufthansa Cargo AG ընկերությունը սույն թվականի հուլիսի 30-ից առաջին անգամ կիրականացնի կանոնավոր օդային բեռնափոխադրումներ Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով: 

Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր կիրակի: 

Մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք՝ lufthansa-cargo.com:–0–