529.69
7.45
476.43
+15
Եղանակը Երևանում
Հայ

Live զուգարանից. տրանսպորտի նախարարն այցելել է Երևանի կենտրոնական ավտոկայան (ՎԻԴԵՈ)

15:12
20 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը չորեքշաբթի տեսչական ստուգում է կատարել Երևանի «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայանում և դժգոհ է մնացել ավտոկայանի վիճակից։

Նախարարը հենց ավտոկայանից Facebook –ով live է դուրս եկել և ներկայացրել տպավորություններն ու հետագա գործունեության ծրագրերը։

«Մենք անկեղծ ենք և իրերը կոչում ենք իրենց անուններով, ինչպես նաև հանդես ենք գալիս խնդիրների լուծման նախաձեռնություններով։ Ուզում եմ կիսվել ավտոկայանից ստացված առաջին տպավորությամբ, որը կապված է զուգարանի հետ, քանի որ ուղևորները, աշխատակիցներն ու վարորդները պետք է օգտվեն այս զուգարանից, որը գտնվում է սարսափելի և հակասանիտարական վիճակում», – ասաց Արշակյանը։

Նախարարը մտավ զուգարան և ցույց տվեց այն ներսից` նշելով, որ տասնամյակներ շարունակ այնտեղ չի կատարվել վերանորոգման ոչ մի աշխատանք և դրանից պարզապես անհնար է օգտվել։

«Ուզում եմ վստահեցնել, որ մենք կձեռնարկենք առավելագույն ջանքեր, որպեսզի այստեղ ստեղծենք մարդկային նորմալ պայմաններ», – ասաց Արշակյանը։

Նա նաև նշեց, որ ավտոկայանում նախատեսվում է ստեղծել ջեռուցվող սպասասրահներ, կներդրվի տոմսերի գնման և վարորդների սպասարկման համակարգ։

Նախարարն ընդգծեց, որ այս պահին ավտոկայանում չկա ոչ մի պայման, այն չի ջեռուցվում։ Կա ընդամենը մի քանի նստարան, որոնց վրա անհնար է նստել
ցրտի պատճառով։

Նա նաև նշեց, որ ճիշտ կառավարման դեպքում հնարավոր կլինի ապահովել պատշաճ պայմաններ բնակչությանը սպասարկելու համար։

«Բացի այդ, պետք է հետևողականորեն զարգանա ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս ուղևորափոխադրումների ապահովման հիմնական ենթակառուցվածքը», – նշեց Արշակյանը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
18 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները։
20:14
17 Հոկտեմբերի 2019
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ (ՎԻԴԵՈ)
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ:
18:36
17 Հոկտեմբերի 2019
Հայտնի է` որտեղ են մաքսազերծվելու Վրաստանից ինքնաշարժ եղանակով տեղափոխվող մեքենաները
Հայտնի է` որտեղ են մաքսազերծվելու Վրաստանից ինքնաշարժ եղանակով տեղափոխվող մեքենաները:
16:44
17 Հոկտեմբերի 2019
Շուրջ 73 մլն դրամի վնաս. Դիլիջանի քաղաքապետի կողմից խոշոր չարաշահումներ են բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Շուրջ 73 մլն դրամի վնաս. Դիլիջանի քաղաքապետի կողմից խոշոր չարաշահումներ են բացահայտվել:
16:02
17 Հոկտեմբերի 2019
Ժամկետանց սնունդ և ոչ միայն. Արտաշատի բոլոր դպրոցների ճաշարաններում խախտումներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ժամկետանց սնունդ և ոչ միայն. Արտաշատի բոլոր դպրոցների ճաշարաններում խախտումներ են հայտնաբերվել:
15:53
17 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. «Մենք չպետք է վերցնենք և բաժանենք պետբյուջեի հավելյալ մուտքերը»
Հայաստանի կառավարությունը մշակում է մեգանախագծերում կապիտալ ներդրումների ռազմավարությունը
15:20
17 Հոկտեմբերի 2019
Հայտնի է, թե ով է Հայաստանում վթարված պոչատարի սեփականատերը
Նախարարի խոսքով, առայժմ վաղ է խոսել աղտոտվածության աստիճանի և բնապահպանությանը պատճառած վնասի չափի մասին։
14:31
17 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը մեծ ձեռքբերում անվանեց Ryanair–ի մուտքը հայկական շուկա (ՖՈՏՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ryanair լոուքոսթերի մուտքը հայկական շուկա։
12:19
17 Հոկտեմբերի 2019
Ցոլակյան. Կապանում փլուզված տան փլատակների տակ տարեց ամուսիններ են մնացել
Ֆելիքս Ցոլակյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեց Սյունիքի մարզում տեղի ունեցած սողանքի մասին
08:00
17 Հոկտեմբերի 2019
Չորեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
20:13
16 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. «Մամուլը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հայկական մամուլի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ
19:55
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են կադրեր Երևանում ոստիկանի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել են նաև կադրեր կասկածյալների ձերբակալությունից։