Լևոն Տեր–Պետրոսյանին սպասարկած մեքենան դրվել է աճուրդի

07.09.2017, 16:20
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում թույլատրել է «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»  տրանսպորտային միջոցն օտարել դասական աճուրդով:
Լևոն Տեր–Պետրոսյանին սպասարկած մեքենան դրվել է աճուրդի
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում թույլատրել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը վերջինին ամրացված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի զրահապատ տրանսպորտային միջոցն օտարել դասական աճուրդով:

Ինչպես հայտնում են հայկական լրատվամիջոցները, ավտոմեքենան սպասարկել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ նրա նախագահության ժամանակաշրջանում:

Загружается новость ... "Право"

Ըստ նախագծի հիմնավորման, գույքի մեկնարկային գինը սահմանվում է 17 մլն դրամ: Աճուրդը կկազմակերպվի եռամսյա ժամկետում:

Նախագծում նշվում է, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով անհրաժեշտ է կազմակերպել նոր աճուրդներ, ընդ որում՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով: