Լեռնային գոտիներում սպասվում է 0․․․-2․ ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի լեռնային մարզերում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը և հաջորդող օրերին առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-2 աստիճան ցուրտ, հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Առաջիկա 10 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում գիշերային ժամերին բացասական ջերմաստիճաններ չեն կանխատեսվում, ցրտահարություններ չեն սպասվում։
Մասնավորապես, մայրաքաղաք Երևանում հոկտեմբերի 11-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին և 13-ին սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-ին, 12-ի գիշերը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան առանձին շրջաններում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 10-ի ցերեկը, 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-11-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

