Լեհաստանի սեյմը վավերացրել է Հայաստան–ԵՄ համաձայնագիրը
08.06.2018,
10:35
Լեհաստանի սեյմը վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Լեհաստանի սեյմը վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Facebook–ի իր էջում գրել է Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։
Ավելի ուշ խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանն իր Facebook–ում գրել էր, որ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է նաև քննարկում և քվեարկություն Լեհաստանի Սենատում։
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հունիսի 1–ից 80 տոկոսով ուժի մեջ կմտնի։
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի նրանից հետո, երբ ԵՄ–ի 28 անդամ երկրները և Հայաստանը կվավերացնեն այն։ Ներկայում փաստաթուղթը վավերացրել են Հայաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան։ -0-

Загружается новость ...
"Право"