Լավ եմ արել, որ դիմել եմ իրավապահներին. Ալեն Սիմոնյանը՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակների ձերբակալության մասին

13.11.2025, 12:56
  Օրենքով բոլորը պատժվելու են, որոնք խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն, ասել է Սիմոնյանը
Լավ եմ արել, որ դիմել եմ իրավապահներին. Ալեն Սիմոնյանը՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակների ձերբակալության մասին

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա /. Օրենքով բոլորը պատժվելու են, որոնք խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ոչ մի զարմանալու բան չկա։ Մենք այլ հասարակարգ են ունենալու, մենք իրար չենք դանակահարելու», - ասաց ԱԺ նախագահը։

Նա այսօր առավոտյան ձերբակալված համահեղինակներին անդրադառնալով՝ ասաց, որ այդ ամենի պատճառը քրեական ենթամշակույթով ապրելն է, երբ միմյանց հետ հաշվեհարդար են տեսնում մեկը մյուսին ստորացնելով, որն ի վերջո հանգեցնում է դանակահարության։

«Ես կոչ եմ անում մարդկանց նմանատիպ դեպքերում դիմել իրավապահ մարմիններին»,-եզրափակել է Սիմոնյանը։

Նշենք, որ այսօր առավոտյան ձերբակալվել են են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը։

Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ քրեական վարույթը «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակների նկատմամբ նախաձեռնվել է խուլիգանության հոդվածով։

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմնի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ: