Լարված վիճակ Արաբկիրի ոստիկանության առջև. տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել

12.06.2020, 15:34
Լարված վիճակ Արաբկիրի ոստիկանության առջև. տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել
Լարված վիճակ Արաբկիրի ոստիկանության առջև. տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մի խումբ իրավապաշտպանների հետ այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում՝ պահանջելով քաղաքացիներին վերադարձնել հավաքների ազատությունը:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ մարտի 16-ից ՀՀ-ում արտակարգ դրություն է սահմանվել, որով արգելվում է հավաքների կազմակերպումը:

Սկզբում Ռուբեն Մելիքյանը միայնակ էր բողոքի ակցիա իրականացնում՝ պահանջելով խորհրդարանից, որպեսզի արտակարգ դրությունը կամ չերկարաձգվի, կամ թույլատրվի սահմանափուկմներով իրականացնել:

Ոստիկանությունը հրահանգեց դադարեցնել բողոքի ակցիան, սակայն իրավապաշտպանները չհետևեցին ոստիկանության պահանջին, ինչի հետևանքով ցուցարարները բերման ենթարկվեցին ոստիկանություն, ոմանք տեղափոխվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին:

Ներկա պահին Արաբկիրի ոստիկանության շենքի դիմաց լարված իրավիճակ է. իրավապաշտպանների տասնյակ աջակիցներ են հավաքվել:

Ոստիկանությունը բերման ենթարկեց հավաքված տասնյակ աջակիցների: 

Տասնյակ քաղաքացիների բերման ենթարկելուց քիչ անց Ռուբեն Մելիքյանը ազատ արձակվեց:

Նա հայտարարել է, որ այցելելու է ոստիկանության տարբեր բաժիններ, որտեղ գտնվում են իր աջակիցները, ովքեր նույնպես բերման են ենթարկվել: -0-