ԿԽՄԿ–ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին

20.08.2019, 10:52
Հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հայկական ԶԼՄ–ներին հաստատել են հաստատել են ԿԽՄԿ ներկայացուցչությունում։
ԿԽՄԿ–ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նախօրեին հանդիպել են Ադրբեջանում չպարզված հանգամանքներում հայտնված ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանին։

Հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հայկական ԶԼՄ–ներին հաստատել են հաստատել են ԿԽՄԿ ներկայացուցչությունում։

Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը ողջունել է, որ «Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին»։

«Հուսամ՝ նրանց աջակցությամբ կերաշխավորվի մեր զինծառայողի իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում»,– գրել է Բեգլարյանն իր Facebook–ում։

Նա նշել է, որ տվյալ թեմայով ես պարբերական կապի մեջ եմ ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դյուքրուեի հետ՝ փոխանցելով իմ մտահոգությունները և պատրաստակամությունն աջակցելու իրավիճակի բարենպաստ հանգուցալուծմանը:

Օգոստոսի 12–ին Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանը չպարզված հանգամանքներում լքել է զինվորական մասի տարածքը։ Ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած տեղեկության համաձայն, նա իրենց մոտ է։ Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այդ տեղեկությունը։

Հայաստանի պաշտպանության Դավիթ Տոնոյանի խոսքով, հայ զինծառայողը պարզապես մոլորվել է։ -0-