Կրկեսը վերադառնում է. հոկտեմբերի 25-ին «Տաշիր Արենան» մեկնարկում է համաշխարհային մակարդակի ETERNIA շոուն Երևանում (ՖՈՏՈ)

29.09.2025, 22:59
ETERNIA-ն զվարճանք չէ, այլ չորս կարճ նովելներից բաղկացած պատմություն, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է չորս տարերքները՝ հող, ջուր, կրակ, օդ. ՖՈՏՈ
Կրկեսը վերադառնում է. հոկտեմբերի 25-ին «Տաշիր Արենան» մեկնարկում է համաշխարհային մակարդակի ETERNIA շոուն Երևանում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Երևանի կրկեսը` «Տաշիր Արենան», կբացվի հոկտեմբերի 24–ին, իսկ հոկտեմբերի 25–ին «Տաշիր Արենան» իր դռները կբացի առաջին հանդիսատեսի առջև՝ ETERNIA թատերակրկեսային շքեղ շոուի պրեմիերայով

Սեպտեմբերի 24-ին Երևանում կկայանա «Տաշիր Արենա»-ի՝ մշակութային և զվարճանքի միջոցառումների ժամանակակից, բազմաֆունկցիոնալ կենտրոնի հանդիսավոր բացումը: Հոկտեմբերի 25-ին արենան կընդունի իր առաջին հանդիսատեսին «ETERNIA» թատերակրկեսային շքեղ շոուի պրեմիերային: Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը։

Ташир Арена

«ETERNIA-ն ավելին է, քան պարզապես շոու։ Մենք պատրաստի ներկայացում չենք բերել. մենք այն ստեղծել ենք Հայաստանի համար՝ ներկայացնելով հայ արտիստների, մեր սրտով և լավագույն միջազգային փորձով։ Սա նշանակալի քայլ է երկրի համար, որն ապացուցում է, որ Հայաստանը պատրաստ է ոչ միայն հյուրընկալել, այլև ստեղծել համաշխարհային մակարդակի նախագծեր, որոնք ամբողջ աշխարհից հյուրեր կներգրավեն Երևան», - ընդգծել է Կարապետյանը։

«ETERNIA»-ի բեմադրող ռեժիսոր Պավել Բրունը, որի աշխատանքային փորձը ներառում է շոուների ստեղծում համաշխարհային խոշոր ապրանքանիշերի համար, այդ թվում՝ Cirque du Soleil-ի և DRAGONE-ի, ասել է, որ տարբեր երկրներից 100 առաջատար մասնագետներից բաղկացած թիմ է հավաքվել՝ իսկապես տպավորիչ ներկայացում ստեղծելու համար։

«Ինձ համար մեծ ուրախություն է լինել մի նախագծի մաս, որը համադրում է հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը ժամանակակից տեխնոլոգիաների և ստեղծագործական լուծումների հետ։ Մենք ցանկանում էինք ստեղծել մի ներկայացում, որը կծառայեր որպես կամուրջ ավանդույթի և ապագայի միջև, կոգեշնչեր հանդիսատեսին և կթողներ անմոռանալի տպավորություն նրանց սրտերում՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում», - ընդգծել է Պավել Բրունը։

Նրա խոսքով՝ «ETERNIA» զվարճալի ժամանց չէ, այլ պատմություն, որը կազմված է չորս կարճ նովելներից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է չորս տարերքները՝ կրակ, օդ, ջուր և հող, որոնք միավորված են մեկ կերպարի կողմից։

«Մենք յուրաքանչյուր հանդիսատեսի մեջ կփորձենք վերադարձնել թաքնված երեխային», - ասել է Բրունը։

Ташир Арена

«Նովոստի-Արմենիա»-ի հարցին ի պատասխան՝ «Տաշիր Արենա»-ի գործադիր տնօրեն Կարինա Աղաջանովան նշել է, որ ընդհանուր ներդրումը կազմել է 55 միլիոն դոլար։

«Տաշիր Արենա»-ն ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր է Երևանի կրկեսի տեղում, որը ներառում է նորարար ինժեներական և տեխնիկական լուծումներ։ «Տաշիր Արենա»-ն կկարողանա հյուրընկալել բազմազան միջոցառումներ, այդ թվում՝ կրկեսային ներկայացումներ, համերգներ, թատերական ներկայացումներ, սպորտային և գործարար միջոցառումներ։ Շենքի ընդհանուր մակերեսը 6000-ից աճել է մինչև 21000 քառակուսի մետր, իսկ հարկերի քանակը՝ հինգից մինչև ինը։ «Տաշիր Արենա»-ի եզակի առանձնահատկությունը դրա ձևափոխվող բեմն է, որը թույլ է տալիս ճկուն բեմական լուծումներ։ Հանդիսատեսի տարածքը նույնպես ընդլայնվել է՝ այժմ տեղավորելով մինչև 2000 մարդ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց։