Կրակել են Խոզնավարի ուղղությամբ․ ՀՀ–ում ԵՄ առաքելությունը հայտնում է ադրբեջանական կողմից «հնարավոր կրակոցների» մասին
22.04.2025,
13:55
ՀՀ–ում ԵՄ առաքելությունը հայտնում է ադրբեջանական կողմից «հնարավոր կրակոցների» մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ–ում ԵՄ առաքելությունը (EUMA) արձանագրել է երկու կրակոց, հավանաբար ադրբեջանական կողմից, որոնք վնասել են հայկական Խոզնավար գյուղի քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Խոզնավարում EUMA առաքելությունը արձանագրել է երկու կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքները, որոնք հավանաբար արձակվել են այդ տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերից», - ասվում է EUMA-ի հայտարարության մեջ X-ի միկրոբլոգում:
Նշենք, որ ՊՆ–ից հայտնել են, որ ապրիլի 20ժ–ին ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը, տուժածներ չկան։