Կորոնավիրուսի ևս 12 թեստ, Մխիթարյանի որդու ծնունդը, Հայաստանից Վրաստան և հակառակը՝ ID քարտով. մարտի 4-ի նորությունները
08:00
05 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք չորեքշաբթի` մարտի 4–ի առավել ուշագրավ նորությունները։
Հայաստանում կորոնավիրուսի թեստ է հանձնել ևս 12 մարդ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի հայտարարեց, որ որոշում է կայացրել ԱԱԾ պետի և ոստիկանապետի նշանակման հարցում:
Հենրիխ Մխիթարյանը հայր է դարձել: Նորաթուխ հայրիկը հրապարակել է լուսանկար՝ կնոջ և որդու հետ:
Որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես նվազեցնել իրենց չվերթերի հաճախականությունը, ինչպես նաև ժամանակավորապես չեղարկել որոշ ուղղությունների սպասարկումը:
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու գործով:
Երվանդ Զախարյանի քրեական հետապնդումը դադարեցվել է:-0-