Կոկորդիլոսի բիզնես հիմնելու ցանկությամբ հայտնի՝ Արարատի մարզպետն ազատվել է աշխատանքից. նշանակվել է նոր մարզպետ

10.12.2020, 14:28

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարություն ըհինգշաբթի օրը նիստի ժամանակ պաշտոնից ազատել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին:

Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը այս պաշտոնին է նշանակել Ռազմիկ Թևոնյանին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նորանշանակ մարզօետն և հաջող աշխատանք մաղթել:

Նախօրեին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր Facebook-յան էջում հայտնել է պաշտոնին հրաժարականի դիմում ներկայացնելու մասին: Ընդ որում նա նշել է, որ իր գործունեությունը կշարունակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում: Գարիկ Սարգսյանը այդ պաշտոնում նշանակվել է 2018թ.-ի հունիսի 1-ին:

Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների, նա նշանակվելու է Տարածքային կառավարման և ենթակառոցվածքների նախարար: Սարգսյանը հայտնի է իր աղմկահարույց հայտարարությամբ, ըստ որի Արարատի մարզպետ նշանակվելուց միանգամից հետո նա կբացի կոկորդիլոսների բուծման ֆերմա: Սակայն 2,5 տարում այդ ֆերման այդպես էլ չստեղծվեց, չնայած կար նախատեսված տարածք:

Ռազմիկ Թևոնյանը Երասխի գինու գործարանի տնօրենն է: 2017թ.-ին առաջադրվել էր ՀՀ ԱԺ-ում «Ելք» խմբակցության կազմում: -0-