Քոչարյանը լույս սփռեց մարտի 1-2-ի իրադարձությունների որոշ մանրամասների վրա

17.08.2018, 01:13
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաալիքին հարցազրույց է տվել:
Քոչարյանը լույս սփռեց մարտի 1-2-ի իրադարձությունների որոշ մանրամասների վրա
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանեց այն պնդումները, թե 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից չէր կարելի խուսափել, եթե չհայտարարվեր արտակարգ դրություն:

«Արտակարգ դրության սահմանելու մասին հրամանագիրը ես ստորագրել եմ այn ժամանակ, երբ մենք արդեն զոհ ենք ունեցել – զոհվել էր ոստիկանության կապիտան, մի քանի տասնյակ մեքենաներ էին այրվել, բարիկադներ էին կառուցվել, և ներքին ուժերի վրա ուղղակիորեն հարձակվում էին «Մոլոտովի կոկտեյլներով» և այլ առարկաներով»,- ասաց Քոչարյանը:

Загружается новость ... "Право"

Նրա խոսքով, նման իրավիճակում արտակարգ դրությունից հրաժարվելն այսօր կարող էր ընկալվել որպես անգործություն պետության ղեկավարի կողմից:

«Նախագահը սահմանադրական կարգի երաշխավոր է: Այն ժամանակ Սահմանադրությամբ այդպես էր: Ինչպե՞ս կարող էր հանրապետության նախագահը, տեսնելով այդ ամենը, հրաժարվել որևէ քայլից և սպասել, թե ինչով է դա ավարտվելու: Այդ ամենն ուղղակիորեն սպառնում էր սահմանադրական կարգին, առավել ևս, երբ այն կողմը հայտնել էր պետական համակարգի տապալման մասին»,- ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ բռնությունից կարելի էր խուսափել մի քանի եղանակով, սակայն ընդդիմությունը չգնաց երկխոսության:

«Լուծում կարելի էր գտնել, եթե ընտրություններում պարտություն կրած, ընդամենը 21% տոկոս ձայներ հավաքած կողմը չհայտարարեր, որ ընտրվել է: Նրանք կարող էին պահանջել ընտրությունների երկրորդ փուլ: Բայց նրանք երկխոսության տեղ չթողեցին: Նրանք հայտնեցին, որ ինքը (Լևոն Տեր-Պետրոսյանը` խմբ.) ընտրված նախագահ է, ով հավաքել է ձայների 60 տոկոսը»,- ասաց Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով, ընդդիմության և իշխանությունների միջև երկխոսություն հաստատելու նպատակով միջամտեց նույնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Պետության պաշտոնաթող նախագահը նաև հերքեց այն, թե իշխանությունները զինված միավորումներ էին կիրառել բողոքի ակցիաները ճնշելու համար:

«Իմ հասցեին բոլոր մեղադրանքները հիմնված են վարկածների վրա: Պետք է նախևառաջ անցկացնել փորձաքննություններ, այլ ոչ թե սպասելիքներ ստեղծել ժողովրդի մոտ` օգտագործելով պաշտոնեական դիրքը: Նման պահվածքը հարիր չէ պետական մարմնին, առավել ևս այսպիսի զգայուն գործով»,- ասաց նա: -0-