Քոչարյանի փաստաբանները մեղադրել են դատարանին դատական գործընթացն արհեստականորեն ձգձգելու մեջ

03.07.2019, 21:01
Վերաքննիչ դատարանն արհեստականորեն ձգձգում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական լսումների վերսկսումը
Քոչարյանի փաստաբանները մեղադրել են դատարանին դատական գործընթացն արհեստականորեն ձգձգելու մեջ
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վերաքննիչ դատարանն արհեստականորեն ձգձգում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական լսումների վերսկսումը, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց պետության նախկին ղեկավարի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Հունիսի 24–ին հրապարակած ակտով Վերաքննիչ դատարանը հաստատեց դատական վարույթի դադարեցման մասին դատարանի որոշման չեղարկումը... Սակայն Վերաքննիչ դատարանը որոշման հրապարակումից հետո չվերադարձրեց նյութերն ընդհանուր իրավասության դատարան դատական գործընթացը վերսկսելու նպատակով։ Պաշտպանության կողմին մեղադրում են դատական գործընթացը ձգձգելու մեջ, բայց տվյալ դեպքում հենց Վերաքննիչ դատարանն է այն ձգձգում»,– կարծում է Խուդոյանը։

Загружается новость ... "Право"

Նրա խոսքով, Վերաքննիչ դատարանի որոշումն ընդունվել է դատական նորմերի կոպտագույն խախտումներով։ «Ստացվում է, որ, երկրորդ անգամ ընդունելով դատական վարույթը, ընդհանուր իրավասության դատարանը պետք է որոշի նրա ճակատագիրն ընդամենը մեկ օրվա ընթացքում` միաժամանակ նրան հնարավորություն չի տրվում ծանոթանալ նյութերի հետ։
Վերաքննիչ դատարանն իր հերթին արդարացնում է իր գործողությունները նրանով, որ սպասում է Վճռաբեկ դատարանին բողոքի ներկայացման ժամկետի ավարտին»,– ասաց փաստաբանը։

Խուդոյանն ընդգծեց, որ ոչինչ չի խանգարել Վերաքննիչ դատարանին Վճռաբեկ դատարանին բողոք ներկայացնելու դեպքում առաջին ատյանի դատարան ուղարկել նյութերի կրկնօրինակները։ «Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք ինքներս ներկայացնել նյութերի լուսանցված տարբերակները»,– ավելացրեց նա։ -0-