ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սյունիքի մարզի Բարաբաթում գյուղում հոգեկան հիվանդ կինը սպանել է ամուսնուն, հայտնում է Հայաստանի ոստիկանության պաշտոնական
կայքը։
Դեպքի վերաբերյալ ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել նոյեմբերի 29-ին, ժամը 15.30-ին։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Բարաբաթում բնակչուհի, 1951 թ. ծնված Հազավարդ Աբգարյանը, ով տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ, նույն օրը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանը մուրճի և կացնի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնուն` 1939 թ. ծնված Ռադիկ Հակոբյանի գլխին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Հանցագործության գործիք մուրճը և կացինը հայտնաբերվել և առգրավվել է, իսկ
Հ.Աբգարյանը բերման է ենթարկվել բաժին:
Այս պահին կինը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: -0-