Քիմ Քարդաշյանը քաշքշուքի պատճառ է դարձել WCIT–ում (ՎԻԴԵՈ)

08.10.2019, 12:19
Քաշքշուք է տեղի ունեցել Երևանում անցկացվող WCIT–2019 կոնգրեսի միջանցքում։
Քիմ Քարդաշյանը քաշքշուքի պատճառ է դարձել WCIT–ում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ, կին գործարար Քիմ Քարդաշյանը քաշքշուքի պատճառ է դարձել Երևանում անցկասվող WCIT–2019 կոնգրեսի միջանցքում։

Загружается новость ... "Лево"

Քարդաշյանը ժամանել է կոնգրեսի, բարձրացել նիստերի դահլիճ։ Որոշ ժամանակ անց այնտեղ պետք է սկսվեր պանելային բանախոսություն, որին փորձել է անցնել տեսաօպերատորներից մեկը, սակայն կամավորները և կազմակերպիչները չեն թույլ տվել նրան, բայց տղամարդը բարձրացել է այն աստիճաններով, որով բարձրանում էին բանախոսությունների մյուս մասնակիցները։

Տեսաօպերատորին փորձել են կանգնեցնել, ընդ որում` կոշտ ձևով, և բղավոցներով փորձել են իջեցնել սանդուղքից։ -0-