438.1
4.37
401.96
+7
Եղանակը Երևանում
Հայ

Խոշտանգումներ, վայրագություններ և պատերազմական հանցագործություններ. ՀՀ Օմբուդսմենն ավարտել է հետազոտման հերթական փուլը

10:41
01 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երեկ ուշ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանն ավարտել է պատերազմի ընթացքում մեր գերիների՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման ու իրավական ձևակերպումների հերթական փուլը:

Загружается новость ... "Лево"

«Ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը մեծ ծավալի են, առկա են պատերազմական հանցագործությունների ակնհայտ հատկանիշներ՝ էթնիկ ատելության շարժառիթներով: Կատարված են ծանրագույն պատերազմական հանցագործություններ, որոնց վերաբերյալ ապացույցների ամրագրումը, ադրբեջանական իշխանություններին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերի ամրապնդումը խիստ հրատապ է»,- իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նրա խոսքով, պետք է ցույց տալ, թե, օրինակ, այդքան ծավալի դեպքերից քանի ադրբեջանցի զինվորականի ինքնություն է պարզվել (մանավանդ նրանցից շատերը տեսանյութերում ու լուսանկարներում բաց դեմքով են) կամ ինչ է արվել նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, քանի ադրբեջանցի զինվորականի նկատմամբ է հետախուզում հայտարարվել, ադրբեջանական իշխանության մարմիններից կոնկրետ ով ինչ հանցանք է կատարել, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկված:

«ՀՀ կառավարությունն այս կարևոր ուղերձները պետք է հղի ինչպես մեր

հանրությանը, որի համար այս հարցերը կարևոր առաջնահերթություն են, այնպես էլ միջազգային հանրությանն ու հենց Ադրբեջանի իշխանություններին:

Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար: Անհրաժեշտ է ցույց տալ, որ այդ նպատակի համար մեր երկրում ձեռնարկվում են բոլոր ջանքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:                                           

Թաթոյանի խոսքով, անպատժելիությունը առաջ է բերելու նոր վայրագություններ ու խոշտանգումներ:

«Մենք չպետք է դա թույլ տանք. թանկ են ամեն օրն ու ժամը: Նշված հարցերում ՀՀ գործադիր իշխանությունն իր մարմիններով ունի սկզբունքային դերակատարություն:

Անհրաժեշտ է համակարգված ու նպատակային աշխատանք գերության մեջ հայտնված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Այս հարցերը պետք է լինեն բոլորիս բացառիկ գերակայությունների թվում, յուրաքանչյուրի մասնագիտական ներուժը պետք է առաջնահերթ ծառայեցվի հենց այդ նպատակներ»,- հայտնել է ՄԻՊ-ը:

Նա նշել է, որ փոխարենը, ՀՀ կառավարությունում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված այլ թեմայով քրեական վարույթների քննությանն ու կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների, նրանց կալանավորումների կամ կալանավորումներից ազատ արձակելու հարցերին:

«Անընդունելի ենք համարում հատկապես մի շարք դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությունն այդ քննարկմանը: Նման ուղղվածությամբ քննարկումները վտանգում են դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը: Դատարանները կոչված են երաշխավորելու մարդու անձնական ազատության, արդար դատաքննության ու մյուս իրավունքների պաշտպանության անխափան ապահովումը: Այս խնդիրը նրանք կարող են արդյունավետ լուծել միայն արտաքին ու ներքին անկախության երաշխիքների լիարժեք գործողության ու այդ անկախության երևալը (appearance) լիարժեք ապահովելու պայմաններում»,- հայտնում է Թաթոյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
18 Մարտի 2024
Երևանի և Աստանայի միջև ուղիղ ավիաչվերթեր կգործարկվեն
Երևանի և Աստանայի միջև կգործարկվեն ուղիղ ավիաչվերթեր
14:00
18 Մարտի 2024
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է ուշադիր լինել իրենց անձնական էջերին
11:36
18 Մարտի 2024
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում․ սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում
11:24
18 Մարտի 2024
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10% cashback
Արդշինբանկն անց է կացնում «Գնեք անկախիկ, ստացեք 10 % cashback Արդշինբանկի Ձեր քարտին» ակցիան
21:15
15 Մարտի 2024
Տավուշի մարզում 9-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը կանցկացվի նոր ձևաչափով․ ԿԳՄՍՆ
9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ
14:58
15 Մարտի 2024
ՊԵԿ-ը հորդորում է հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին նախօրոք իրականացնել անձի նույնականացման գործընթաց (ՎԻԴԵՈ)
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ
13:41
15 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ․ ՀՀ ԱԳ նախարար
Միրզոյանը հայտարարել է, որ որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի
11:59
15 Մարտի 2024
Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ․ Սուրենյան
Սուրենյանը հայտնել է, որ այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ
11:30
15 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ էին․ պաշտոնատար անձ է ձերբակալվել
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ