«Խորհրդային միության ժամանակներին նա հավաքագրվել է որպես КГБ գործակալ, և դա փաստ է»․ Փաշինյանը՝ Կաթողիկոսի եղբոր մասին
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հրապարակված փաստաթղթերն ակնհայտ են դարձնում, որ Խորհրդային միության ժամանակներին նա հավաքագրվել է որպես ՊԱԿ (Պետական անվտանգության կոմիտե, խմբ․) գործակալ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով իր՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությանը, որում հայտարարել էր, որ «եպիսկոպոսներից մեկը КГБ գործակալ է։։
«Ես չեմ ասել եպիսկոպոսներից մեկը, ասել եմ՝ Կտրիճ Ներիսիյանի եղբայրը՝ Եզրաս Ներսիսիյանը։ Եթե շատ կոնկրետ անունը չեմ ասել՝ այն նկատառումով, որ այնքան պարզ եմ ասել, որ անունը ևս մեկ անգամ ճշգրտելու անհրաժեշտություն չկա», - ասաց Փաշինյանն այսօր ԱԺ–ում։
Վարչապետը անդրադարձավ նաև Եզրաս Ներսիսյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պոուտինի կողմից հերթական շքանշանը ստանալուն և ասաց, որ ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանա, այդ թվում՝ հայաստանցի եպիսկոպոսին։
Փաշինյանի խոսքով՝ ինքը չի բացառում,որ հնարավոր է պարզվի՝ պարգևատրված անձը նաև Ռուսաստանի քաղաքացի է։

