530.36
7.48
475.96
+15
Եղանակը Երևանում
Հայ

Խորհրդարանը դժվար թե այս տարի քննարկի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը

20:44
26 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, այս տարի չի քննարկի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը։

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողներին ասաց, որ Հայաստանը դիմել է Վենետիկի հանձնաժողով, որն իր կարծիքը կհրապարակի հոկտեմբերին։

Այնուհետև հարցը պետք է քննարկվի խորհրդարանում, և միայն դրանից հետո այն կուղղվի խորհրդարան` վավերացման։ Այսպիսով, նախարարի խոսքով, կոնվենցիայի քննարկումն այս տարի խորհրդարանում իրատեսական չէ։

Կանանց և ընտանեկան բռնության դեմ ԵԽ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը վերջին ժամանակներում բուռն քննարկումների առարկա է դարձել Հայաստանում։ Հուլիսի 26–ին Արդարադատության նախարարությունը դիմել է Եվրոպայի խորհրդի սահմանադրական հարցերով մասնագիտացված խորհրդատվական կառույցին` Վենետիկի հանձնաժողովին, որոշ հասարակական–քաղաքական շրջանակների բարձրացված որոշ հարցերի նկատմամբ Կոնվենցիայի ազդեցության հարցով։

Բադասյանը նշեց նաև, որ Վենետիկի հանձնաժողովը պետք է պարզաբանումներ փաստաթղթում տեղ գտած տարընթերցումների վերաբերյալ։

«Խոսքն այն դրույթների մասին է, որոնք հիմնականում քննարկում են ընտանիքի հասկացությունը, և միանգամայն աբսուրդային է այն, թե ընտանիքի կազմությունը կարող է փոփոխվել»,– ասաց նախարարը, որպես օրինակ բերելով Վրաստանը, որտեղ վավերացումից հետո ընտանիքի կազմը մնացել է ավանդական և անփոփոխ։

Արդարադարության նախարարը միաժամանակ բացառեց, թե Ստամբուլյան կոնվենցիան հնարավորություն կընձեռի օրինականացնել միասեռ ամուսնությունները։

Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրման համար հրապարակվել է Ստամբուլում 2011 թվականին, փաստաթղթի նպատակը կանանց պաշտպանությունն է բոլոր տեսակի բռնությունից և դրա կանխումը, խտրականության վերացումը, տղամարդկանց և կանանց հավասարությանը նպաստելը։

Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետություններից կոնվենցիան ստորագրել և վավերացրել են 34–ը։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
22 Հոկտեմբերի 2019
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ քրգործի շրջանակում
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ քրգործի շրջանակում:
18:16
22 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կրթության և գիտության ոլորտները հոգեվարքի մեջ են. փորձագետ (ՎԻԴԵՈ)
Ըստ նրա, այդ իրավիճակը պայմանավորված է անտարբերությամբ կառավարության կողմից:
17:56
22 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ ՀՀ–ում. Նորք-Մարաշ ԲԿ-ում կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
80-ամյա հիվանդի կյանքը փրկելու միակ եղանակն աորտային փականի վիրահատությունն էր:
17:08
22 Հոկտեմբերի 2019
ԱԺ–ում ահաբեկչություն կազմակերպած Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով:
16:28
22 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ Իրավաբանական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ, որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում։
16:06
22 Հոկտեմբերի 2019
Պատգամավորները մեղադրել են միմյանց պոպուլիզմի համար. Էդմոն Մարուքյանը և Բաբկեն Թունյանը վիճել են
Էդմոն Մարուքյանը և  Բաբկեն Թունյանը մեղադրանքներ են ուղղել միմյանց Ազգային ժողովի նիստի ընթացքում։
14:42
22 Հոկտեմբերի 2019
Արսեն Բաբայանի պաշտպանները բողոքարկել են նրան ձերբակալելու ՀՔԾ որոշումը
Բողոքի քննության նիստն անցնելու է դռնփակ ռեժիմով, և պարբերականին հրաժարվել են հայտնել նիստի ժամը։
12:44
22 Հոկտեմբերի 2019
Առգրավման եզրին. ԶԼՄ–ները պատմում են փողոցային առևտրի դեմ քաղաքապետարանի նոր նախաձեռնության մասին
Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է փողոցային ապօրինի առևտուր իրականացնող անձանց ապրանքի առգրավում
08:00
22 Հոկտեմբերի 2019
Երկուշաբթի` հոկտեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
22:06
21 Հոկտեմբերի 2019
Ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով
Ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով:
21:09
21 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը գաղտնի կրկնապատկել է նախարարների և նրանց տեղակալների աշխատավարձերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էապես ավելացրել է նախարարների, նրանց տեղակալների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։
18:58
21 Հոկտեմբերի 2019
«Անհասկանալի հայտարարություն». Ավինյանը մեկնաբանել է Կադաստրի պետի հրաժարականը
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի մեկնաբանեց Անշարժ գույքի պետկադաստրի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի հրաժարականը։