Խորհրդարանի նիստը հայտարարվել է չկայացած

02.05.2018, 16:14
Հայաստանի խորհրդարանը չի կարողացել  ապահովել հերթական քառօրյա նիստի քվորումը:
Խորհրդարանի նիստը հայտարարվել է չկայացած
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը չի կարողացել ապահովել հերթական քառօրյա նիստի քվորումը։ Նիստը պետք է մեկնարկեր չորեքշաբթի առավոտյան ժամը 10-ից:

105 պատգամավորներից նիստին մասնակցելու համար ժամը 14։00–ի դրությամբ գրանցվել է 33–ը` անհրաժեշտ 53–ի դեպքում։

Ինչպես նշել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, քանի որ նիստի մեկնարկից 4 ժամ հետո չի ապահովվել անհրաժեշտ քվորում, ապա 51 հոդվածի 4-րդ մասի «Ազգային ժողովի կանոնակարգի» օրենքի հիման վրա, նիստը համարվում է չկայացած:

Այսօր առավոտյան «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ խմբակցությունը կբոյկոտի նիստը:

«Հաշվի առնելով երկրում ստեղծված աննախադեպ իրավիճակը` «Ծառուկյան» դաշինքը հայտարարում է քաղաքական բոյկոտ և չի մասնակցի առաջիկա քառօրյա նիստին:

Загружается новость ... "Лево"

Այն բանից հետո, երբ մայիսի 1–ին ՀՀ ԱԺ–ն հատուկ նիստում մերժեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նա կոչ արեց սկսել բողոքի տոտալ ակցիաներ հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես, տոտալ արգելափակում, այդ թվում` երկաթուղիների և օդանավակայանների։

Ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից յոթ օր անց կազմակերպվում են կառավարության ղեկավարի նոր ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն ցրվում է։–0–