438.63
4.38
404.42
-2
Եղանակը Երևանում
Հայ

«Կհեռանամ այն ժամանակ, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը». Թովմասյան

21:11
14 Հոկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե երբ կհեռանա պաշտոնից։

ՍԴ–ն երկուշաբթի մերժեց վարույթ ընդունել Ազգային ժողովի` դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը։

«Երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը»,– ասաց Թովմասյանը։

Նա միաժամանակ չբացառեց, որ կարող է ինքնակամ հեռանալ պաշտոնից։

Հոկտեմբերի 4–ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը:
Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: Նախագծին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 1 պատգամավոր, 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը խորհրդարանում մի քանի հիմնավորում է ներկայացրել Թովմասյանին լիազորություններից զրկելու ուղղությամբ։ Մասնավորապես, առաջին պատճառն այն է, որ ՍԴ գործող նախագահը երկարատև ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ էր և 2010 թվականից զբաղեցրել է մի քանի առանցքային պաշտոններ, ինչը կարող էր նրա անկոմնակալության նկատմամբ կասկածներ հարուցել։

Загружается новость ... "Лево"

Որպես երկրորդ պատճառ նշվում էր ՍԴ նախագահի ազգակցական կապը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ (նա Օրբելյանի կնքահայրն է)։ Փաստորեն, բարեկամական կապը լռեցվել է, և ինքնաբացարկի հարց չի դրվել։

Երրորդ հիմնավորումն այն է, որ ավելի վաղ Թովմասյանը հայտարարություններ է արել և կարծիք է հայտնել 2008 թվականի մարտի 1–ի իրադարձությունների և հաջորդող դատավարությունների վերաբերյալ։

Եվ վերջինը։ Հաշվի առնելով այն, որ 2008 թվականի մարտի 1–ի իրադարձությունների ժամանակահատվածում Թովմասյանը պետական պաշտոն է զբաղեցրել, ապա հարց է առաջանում Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում Քոչարյանի գործի քննության ժամանակ նրա անկողմնակալության վերաբերյալ։ Ելնելով դրանից` Թովմասյանը պետք է բարձրացներ իր մասնակցության հարցն այդ գործին նախքան դրա` քննության առնվելը, ինչի չի կատարվել։ -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու