636.6
7.16
524.6
+14
Եղանակը Երևանում
Հայ

«Խաղաղ բնակիչներին ահաբեկելու» բացահայտ փորձ. Օմբուդսմենը՝ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի քարտեզով ցուցանակի տեղադրման մասին (ՖՈՏՈ)

11:58
29 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի քարտեզը պատկերող ցուցանակ տեղադրման հետ կապված:

Загружается новость ... "Лево"

«Հայաստանի Գորիս քաղաքից Որոտան գյուղ տանող ճանապարհի միջնամասում երեկ` դեկտեմբերի 28-ին ադրբեջանցիների կողմից այդ երկրի քարտեզով ցուցանակի տեղադրումը խորը անհանգստություններ է առաջացրել Գորիսի, Որոտանի և մի շարք այլ խաղաղ բնակավայրերում: Նույնը վերաբերում է նաև ճանապարհի այդ հատվածում, ինչպես նաև Որոտան գյուղի մոտ ադրբեջանական դրոշների տեղադրմանը»,- նշել է նա իր Facebook-յան էջում:

Նա հայտնել է, որ այդ բնակավայրերի բնակիչները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացրել ահազանգեր` կապված իրենց կյանքի, ֆիզիկական անվտանգության ու անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքների հետ: Ահազանգերով նշվել է, որ նշվածը կոպտորեն ոտնահարում է իրենց իրավունքները:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անմիջապես նախաձեռնվել է մանրամասն ուսումնասիրություն: Վերլուծվել են թե՛ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ու կենտրոնական ստորաբաժանումների դիտարկումները, թե՛ տեղի համայնքային մարմինների ու բնակիչների ահազանգերը:

«Պարզվել է, որ Հայաստանի սահմանային բնակավայրերի միջնամասում ադրբեջանցի զինվորականները տեղադրել են ցուցանակ «բարի գալուստ Ադրբեջան» գրառումով: Այդ ցուցանակի վրա պատկերված քարտեզն ակնհայտ արված է այնպես, որ Հայաստանի Սյունիքի մարզի զգալի մասը ու մեր երկրի մի շարք այլ բնակավայրեր ներկայացված են Ադրբեջանի մաս: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ դա արված է նման ընկալում առաջացնելու նպատակով: Ցուցանակը տեղադրվել է Հայաստանի մեկ քաղաքացիական բնակավայրը մյուսին կապող ճանապարհի վրա»,- նշել է ՄԻՊ-ը:

Նրա խոսքով, ուսումնասիրության արդյունքներն ակնհայտ հաստատում են, որ Ադրբեջանի զինվորականների նշված քայլն արվել է ՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները ոտնահարող, նրանց բացահայտ ահաբեկող եղանակով (առաջին հերթին` երեխաներ, կանայք): 

«Սա բացարձակ դատապարտելի ու խաղաղ բնակիչներին ահաբեկելու բացահայտ մտադրությամբ քայլ է` առաջին հերթին հաշվի առնելով այն խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքն ու մյուս պատերազմական հանցանքները, էթնիկ զտումները, որ Ադրբեջանի զինված ուժերը մեր ժողովրդի նկատմամբ կատարել են հատկապես 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ու դրանից հետո: Նման քայլերը հատկապես դատապարտելի են այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակվում են հայասպանության ու հայատյացության կազմակերպված քարոզի պետական քաղաքականությունը, ինչպես նաև որ Հայաստանի դեմ պատերազմի բացահայտ կոչեր են անում նաև այն ադրբեջանցիները, որոնք ունեն այդ երկրում հանրային ճանաչում ու իրենց հռչակել են իրավապաշտպան (Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամրագրել է անհրաժեշտ ապացույցները)»,- նշում է Թաթոյանը:

Նրա խոսքով, այս հայտարարությունը այսօր կտարածվի միջազգային կառույցներին:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:26
16 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3075 թեստ, որից հաստատվել է 136 նոր դեպք, 243 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3075 թեստ, որից հաստատվել է 136 նոր դեպք, 243  մարդ առողջացել է. ԱՆ
23:55
15 Փետրվարի 2021
Սերժ Սարգսյանն այն մասին, թե ինչու Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը և հնարավո՞ր է դա այս փուլում
Սերժ Սարգսյանն այն մասին, թե ինչու Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը և հնարավո՞ր է դա այս փուլում
22:52
15 Փետրվարի 2021
Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը հակաղարաբաղյան շարժում էր. Սարգսյանը պարզաբանել է` ինչու է հրաժարական տվել և ում է փոխանցել իշխանությունը
Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը հակաղարաբաղյան շարժում էր. Սարգսյանը պարզաբանել է` ինչու է հրաժարական տվել և ում է փոխանցել իշխանությունը
22:39
15 Փետրվարի 2021
Սերժ Սարգսյանը նշել է այն ուժերը, որոնց «պրոեկտը» կարող է լինել Փաշինյանը (ՎԻԴԵՈ)
Սերժ Սարգսյանը նշել է այն ուժերը, որոնց «պրոեկտը» կարող է լինել Փաշինյանը. ՎԻԴԵՈ
20:02
15 Փետրվարի 2021
Արցախում կրակոցներ են եղել, կան վիրավորներ, հրամանատարը` հանցագո՞րծ և Ալիևի սպառնալիքը հայերին. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Արցախում կրակոցներ են եղել, կան վիրավորներ, հրամանատարը` հանցագո՞րծ և Ալիևի սպառնալիքը հայերին. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
18:42
15 Փետրվարի 2021
Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ.ՊՆ–ն` հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին
Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ.ՊՆ–ն` հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին
18:33
15 Փետրվարի 2021
Լուրեր են շրջանառվում Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին. ԱԻՆ–ը պարզաբանում է
Լուրեր են  շրջանառվում Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին. ԱԻՆ–ը պարզաբանում է
16:35
15 Փետրվարի 2021
Սիրահարների օրը՝ Եռաբլուրում (ՎԻԴԵՈ)
Ձեր սխրանքն անմահ է, Սիրահարների օրը՝ Եռաբլուրում. ՎԻԴԵՈ
16:16
15 Փետրվարի 2021
Ի՞նչ վնասվածքներ են եղել Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում երկրաշարժի հետևանքով, ԱԻՆ– ի մասնագետներն այցելել են կրթական հաստատություններ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ վնասվածքներ են եղել Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում երկրաշարժի հետևանքով, ԱԻՆ– ի մասնագետներն այցելել են կրթական հաստատություններ. ՎԻԴԵՈ
14:50
15 Փետրվարի 2021
Առաջիկայում մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ կշահագործվեն. Մարության (ՎԻԴԵՈ)
Հայկ Մարությանը հայտնել է, որ առաջիկայում Երևանում մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ կշահագործվեն. ՎԻԴԵՈ
14:20
15 Փետրվարի 2021
Արմեն Սարգսյանը Լոնդոնից վերադարձել է Հայաստան. նա բուժվում էր կորոնավիրուսից (ՖՈՏՈ)
Արմեն Սարգսյանը Լոնդոնից վերադարձել է Հայաստան. նա բուժվում էր կորոնավիրուսից. ՖՈՏՈ
14:00
15 Փետրվարի 2021
20 տարվա մեջ առաջին անգամ. Հայաստանում փետրվարին ծիրանենի է ծաղկել (ՖՈՏՈ)
20 տարվա մեջ առաջին անգամ. Հայաստանում փետրվարին ծիրանենի է ծաղկել. ՖՈՏՈ