ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօրվանից ամբողջությամբ հեռավար գործում են ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սօորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարությունը ներկայացրել է հեռավար ուսուցման հիմնական հարթակները։
Загружается новость ...
"Право"
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խրախուսում է երկու հիմնական հարթակի օգտագործում՝ Google Classroom և Microsoft TEAMS՝ ելնելով տեղեկատվական անվտանգության, ուսումնական գործընթացի առավել լիարժեք կազմակերպման գործիքների, ինչպես նաև անվճար լինելու հանգամանքից։ Google Classroom-ի վերաբերյալ առցանց դասընթացը պատրաստվել և ներկայացվել է դեռևս օգոստոսին։ Բոլոր նյութերը հասանելի են, դրանց կարելի է ծանոթանալ հետևյալ
հղմամբ։
Այս հարթակով աշխատող ուսուցիչները կարող են միանալ նաև Google Classroom համայնքին, որտեղ նրանց անհրաժեշտ աջակցություն կտրամադրեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, ինչպես նաև համայնքի մասնակից այլ ուսուցիչներ։ Հղումը՝ https://bit.ly/35tphf8
Օգոստոսին պատրաստվել և ներկայացվել է նաև մյուս հիմնական հարթակի՝ Microsoft TEAMS-ի վերաբերյալ առցանց դասընթացը` https://bit.ly/3kstILt: Հարթակը սինխրոնիզացված է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի հետ և թույլ է տալիս ավելի հեշտ կառավարել ուսումնական գործընթացը։ Այս հարթակով աշխատելու դեպքում կարող եք միանալ Microsoft TEAMS համայնքին՝ https://bit.ly/3lnsvWS: Նշյալ համայնքում ևս ուսուցիչներին անհրաժեշտ խորհրդատվություն ու աջակցություն կտրամադրեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և համայնքի մասնակից ուսուցիչները։
Հեռավար դասերի կազմակերպման մանկավարժական որոշ մոտեցումների կարող եք հետևել առցանց այլ դասընթացով, որը նույնպես հասանելի է օգոստոս ամսից՝ https://bit.ly/2IATu2x
Հեռավար ուսուցման կազմակերպման ուղեցույցը հասանելի է այստեղ՝ https://bit.ly/3eXcNiE
Հեռավար ուսուցման նպատակով բազմաթիվ ռեսուրսներ և տեսադասեր հավաքված են հետևյալ հարթակներում՝
e-school.am
https://lib.armedu.am
http://esource.armedu.am/
https://heravar.armedu.am/