565.55
6.16
485.66
+20
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է դրական միավոր ստացած, բայց չընդունված դիմորդներին առանց քննության ընդունվել բուհ

00:28
23 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն այսօր հանդիպում է ունեցել բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն բուհերի՝ իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների և նրանց ծնողների ներկայացուցիչներին։ Այս մասին նշվում է ԿԳՄՍՆ Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հանդիպում ԿԳՄՍՆ ներկայացուցիչների հետ:

Ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության մոտեցումը՝ Գ․ Թամրազյանը նշել է, որ դրական միավորներ ստացած դիմորդները կարող են մասնակցել բուհերի թափուր տեղերի մրցույթին, ինչպես նաև դիմել հեռակա համակարգով ընդունելության մրցույթին՝ պահպանելով դրական միավորը կամ այն բարձրացնելով։ Ընդ որում, դրական միավորներով նախընտրած ֆակուլտետ չընդունված շուրջ 739 դիմորդից 550-ն արդեն դիմել է ընդունելության լրացուցիչ փուլին, որն անցկացվում է ըստ առկա թափուր տեղերի։

«Գնահատման և թեստավորման կենտրոնը, նախարարության առաջարկով, այժմ քննարկում է լրացուցիչ փուլին դիմելու ժամկետը երկարաձգելու հարցը։ Լրացուցիչ փուլի արդյունքների ամփոփումից հետո դրական միավորներ ստացած, սակայն նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդները կարող են դիմել բուհերի հեռակա համակարգում սովորելու, որտեղ ևս, ինչպես նշել է նախարարի տեղակալը, ընդունելությունն այս տարի նախարարության միջնորդությամբ կատարվելու է մեկ քննությամբ։ Փաստացի դրական միավոր ստացած դիմորդները կարող են առանց քննության ընդունվել նաև հեռակա համակարգ՝ ներկայացնելով ԳԹԿ-ի տրամադրած դրական միավորի հավաստագիրը»,- նշվում է հայտարարության մեջ:

Ընդհանուր առմամբ, այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու հայտ է ներկայացրել ավելի քան 13 հազար դիմորդ, 2200-ը ստացել է անբավարար միավոր` դուրս մնալով մրցույթից։

Նախարարի տեղակալը դիմորդներին և նրանց ծնողներին պարզաբանել է, որ մասնագիտությունների մրցույթն անցկացվել է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ։ Ընդունելության նոր կարգը հաստատվել է ընդունելության քննությունների մեկնարկից մոտ մեկուկես ամիս առաջ։ Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթում չհաղթած դիմորդների համար մրցույթն անցկացվել է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա են եղել թափուր տեղեր։ Բացի այդ՝ առաջին հայտի գերակայության մասին արվել է հանրային պատշաճ իրազեկում․ այդ մասին բազմիցս հրապարակավ խոսել է ԿԳՄՍ նախարարը, ԳԹԿ ներկայացուցիչները, նախարարության տարբեր պաշտոնյաներ, ԶԼՄ-ները նույնպես անդրադարձել են թեմային։

Անդրադառնալով դիմորդների ներկայացուցիչների առաջարկությանը, որ կառավարությունը դրական միավորներ ստացած դիմորդներին կարող է ավելացնել լրացուցիչ տեղեր, նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը նշել է, որ ի սկզբանե տրամադրվել են առավելագույն թվով տեղեր՝ հաշվի առնելով բուհերի լիցենզիաներով սահմանված տեղերի քանակը։

Դիմորդների ներկայացուցիչները խոստացել են իրենց առաջարկը գրավոր ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն։ -0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:00
28 Սեպտեմբերի 2020
Սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար
ՀՀ տարածքից ելքը որոշ քաղաքացիների համար սահմանափակված է
21:08
28 Սեպտեմբերի 2020
Հյուսիսում Հայաստանի մուտքն ու ելքը սահմանափակվել է միայն մեկ անցակետով
Հյուսիսում Հայաստանի մուտքն ու ելքը սահմանափակվել է միայն մեկ անցակետով
20:53
28 Սեպտեմբերի 2020
ՀՐԱՏԱՊ թողարկում. Օրվա կարևոր լուրերը (ՎԻԴԵՈ)
ՀՐԱՏԱՊ թողարկում. Օրվա կարևոր լուրերը. ՎԻԴԵՈ
20:51
28 Սեպտեմբերի 2020
Գորիսի ԲԿ-ն ծառայում է` որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ (ՖՈՏՈ)
ԱՆ–ից հայտնում են, որ տարհանումն իրականացվում է թե շտապօգնության մեքենաներով և ռեանիմոբիլներով, թե սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով. ՎԻԴԵՈ
20:41
28 Սեպտեմբերի 2020
Բացառիկ կադրեր. ինչպես են վիրավորներին Արցախից տեղափոխում Երևան (ՎԻԴԵՈ)
Բացառիկ կադրեր. ինչպես են վիրավորներին Արցախից տեղափոխում Երևան. ՎԻԴԵՈ
20:23
28 Սեպտեմբերի 2020
«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակում հավաքագրվել է ավելի քան 1,400,000 ԱՄՆ դոլար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակներում այս պահի դրությամբ հավաքագրվել է ավելի քան 1,400,000 ԱՄՆ դոլար
15:00
28 Սեպտեմբերի 2020
Հայաստանում Արցախի սահմանի մոտ գտնվող ավտոճանապարհներից մեկը փակ է
Հայաստանում Արցախի սահմանի մոտ գտնվող ավտոճանապարհներից մեկը փակ է
13:35
28 Սեպտեմբերի 2020
Հրապարակվել են Վարդենիսում խոցված ադրբեջանական ԱԹՍ–ի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Վարդենիսում խոցված ադրբեջանական ԱԹՍ–ի կադրերը. ՎԻԴԵՈ
11:55
28 Սեպտեմբերի 2020
COVID-19–ի առողջացել է ևս 52 մարդ, 6 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 58 տարեկան էր. ԱՆ–ն մանրամասնում է
COVID-19–ի առողջացել է ևս 52 մարդ, 6 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 58 տարեկան էր. ԱՆ–ն մանրամասնում է
11:06
28 Սեպտեմբերի 2020
174 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 49574–ի, կատարվել է 1935 թեստավորում
174 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 49574–ի, կատարվել է 1935 թեստավորում
10:00
28 Սեպտեմբերի 2020
Կյանքը COVID-19-ից առաջ և հետո. ի՞նչ է անհրաժեշտ իմանալ կիբերանվտանգության մասին հեռավար աշխատելիս
Կյանքը COVID-19-ից առաջ և հետո. ի՞նչ է անհրաժեշտ իմանալ կիբերանվտանգության մասին հեռավար աշխատելիս
08:25
28 Սեպտեմբերի 2020
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ. ՊՆ
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ. ՊՆ