584.77
6.42
494.31
+22
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ԿԳՄՍ փոխնախարարը աշխատանքից ազատման դիմո՞ւմ կներկայացնի. ի՞նչն է պատճառը

14:12
24 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ., 24 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանն առաջիկա երկու օրերին աշխատանքից ազատման դիմում է ներկայացնելու, այս մասին հայտնում է ArmLur.am-ը:

Загружается новость ... "Лево"

Աղբյուրի տեղեկություններով, փոխնախարարի՝ նման որոշման պատճառը կրթության չափորոշիչներն են, որոնք վերջին շրջանում բուռն քննարկման պատճառ են դարձել:

«Մասնավորապես, մեր տեղեկություններով փոխնախարարը դժգոհել է, թե կրթության չափորոշիչներն ազգային արժեքներին դեմ են և նա հրաժարվում է աշխատել մի կառույցում, որտեղ դեմ են ազգային արժեքներին և գործում են դրա դեմ»,- գրում է Armlur.am-ը:

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում կրթության չափորոշիչների թեման դարձել է նաև նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ: Եվ գրեթե ամեն օր Երևանում ցույցեր են տեղի ունենում նախարարի հրաժարականի պահանջով: Ավելին, այդ չափորոշիչներին դեմ են անգամ Ազգային ժողովի պատգամավորները, որոնք ոչ մեկ անգամ են բարձրաձայնել այդ մասին:

Հիշեցնենք՝ ըստ ԿԳՄՍ նախագծի՝ նախատեսվում է կրճատել դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը՝ վերաբաշխելով դրանք բնագիտական առարկաների միջև: Զուգահեռաբար խոսվում է մայրենիի և օտար լեզուների ժամերի համադրության մասին։ Բացի այդ, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլևս առանձին չի դասավանդվելու, փոխարենը առաջարկվում է այդ առարկայի տարբեր բաժինները զետեղել ավագ դպրոցի պատմական և հասարակագիտական այլ առարկաների ուսումնական ծրագրերում

Բացի այդ, կրթության ոլորտի ներկայացուցիչները բացահայտել են, որ չափորոշիչներում առկա են սկանդալային կետեր, Կենսաբանության առարկայի խնդրահարույց կետերից մեկը 8-րդ դասարանին էր վերաբերում, որտեղ սեռային, ավելի ճիշտ վերարտադրողական դասընթացներ պետք է լինեին:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:25
23 Հոկտեմբերի 2020
Երևանում անձնագրային 2 բաժանմունք ժամանակավորապես չի աշխատելու COVID-19-ի պատճառով
Երևանում անձնագրային 2 բաժանմունք ժամանակավորապես չի աշխատելու COVID-19-ի պատճառով
11:09
23 Հոկտեմբերի 2020
2474 նոր դեպք՝ 5760 թեստավորումից․ ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 73310-ի․ մահացել է 14 մարդ
2474 նոր դեպք՝ 5760 թեստավորումից․ ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 73310-ի․ մահացել է 14 մարդ
01:58
23 Հոկտեմբերի 2020
Մահացել է ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչը
Մահացել է ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչը
18:15
22 Հոկտեմբերի 2020
Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց 100մլն դրամ գրավի դիմաց
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց 100մլն դրամ գրավի դիմաց
17:21
22 Հոկտեմբերի 2020
ՊԵԿ–ի երևանյան սպասարկման սրահներից մեկը ժամանակավորապես չի գործի
ՊԵԿ–ի երևանյան սպասարկման սրահներից մեկը ժամանակավորապես չի գործի
11:02
22 Հոկտեմբերի 2020
Նոր հակառեկորդ․ գրանցվել է կորոնավիրուսով վարակամն 2306 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվն անցել է 70 հազ․
Երեկ կատարվել է 5189 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2306 նոր դեպք․ 10 մարդ մահացել է
10:37
22 Հոկտեմբերի 2020
«Ցինիկ սուտ»․ ՊՆ-ն հերքել է ՀՀ տարածքից բալիստիկ հրթիռներ արձակելու մասին՝ Ադրբեջանի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ․ ՊՆ
15:33
21 Հոկտեմբերի 2020
Սարքավորումներ՝ ընդդեմ թուրքական Բայրաքթարի, բունտ Ադրբեջանում՝ հազարավոր դիակների պատճառով. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սարքավորումներ՝ ընդդեմ թուրքական Բայրաքթարի, բունտ Ադրբեջանում՝ հազարավոր դիակների պատճառով. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
15:15
21 Հոկտեմբերի 2020
Հայերն աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերել են 4,5 մլն դոլար. ՀՀ ՊՆ
Հայերն աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերել են 4,5 մլն դոլար. ՀՀ ՊՆ
12:46
21 Հոկտեմբերի 2020
Երևանում Գերմանիայի դեսպանատան առջև ակցիա է. երիտասարդները պահանջում են ճանաչել Արցախը և դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան
Երևանում Գերմանիայի դեսպանատան առջև ակցիա է. երիտասարդները պահանջում են ճանաչել Արցախը և դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան
11:27
21 Հոկտեմբերի 2020
Հայաստանում կորոնավիրուսի 4340 թեստի արդյունքում հաստատվել է 1836 նոր դեպք, մահացել է 20 մարդ. ԱՆ
Հայաստանում կորոնավիրուսի 4340 թեստի արդյունքում հաստատվել է 1836 նոր դեպք, մահացել է 20 մարդ
11:14
21 Հոկտեմբերի 2020
Հայաստանում կորոնավիրուսից 16–ամյա աղջիկ է մահացել. ԱՆ
Հայաստանում կորոնավիրուսից 16–ամյա աղջիկ է մահացել