525.36
7.42
476.73
+16
Եղանակը Երևանում
Հայ

ԿԳ նախարարը խոստացավ, որ մանկավարժների աշխատավարձերը կաճեն

16:32
28 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ուսուցիչների աշխատավարձերն աճելու են։

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2019 թվականին զինծառայողների և հանրակրթական դպրոցների մանկավարժների աշխատավարձերը կաճեն 10 տոկոսով։ Հուլիսի 1–ից կավելանան զինծառայողների աշխատավարձերը, իսկ սեպտեմբերի 1–ից` ուսուցիչներինը։

«Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումն այն սկիզբն է, որը թույլ կտա սառույցին շարժվել և համակարգն ավելի ընկալունակ դարձնել փոփոխությունների նկատմամբ, հետգա տարիներին սպասվում են հավելյալ ավելացումներ»,– ասաց Հարությունյանը։

Загружается новость ... "Право"

Նա նաև նշեց, որ նախարարությունը տեղյակ է ուսուցիչների «դրույքի» հարցից, ընդգծելով, որ այդ հարցը նույնպես քննարկման փուլում է։ Նրա խոսքով, այստեղ նույնպես ծրագրվում է փոփոխություններ կատարել, սակայն ժամկետները դեռ չեն նշվում։

Նախարարը նշեց նաև, որ Հայաստանի կրթական ոլորտում լուրջ փոփոխություններ են կատարվում, աշխատանքներ են տարվում ծրագրերի փոփոխության ուղղությամբ, և արդեն ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք դպրոցական առարկաների նոր չափանիշներ և ծրագրեր կձևավորեն։

«Դրանցում հաշվի կառնվի նաև առաջիկա 20 տարիների մեր տեսլականը, ինչի հիման վրա մենք կձևավորենք մեր պահանջները կրթական համակարգին»,– ասաց Հարությունյանը։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:27
13 Հոկտեմբերի 2019
Հրաշքները շարունակվում են. Սուրենյանը` Հայաստանի եղանակի մասին
Եղանակային առումով Հայաստանում հրաշալի շաբաթ է սպասվում:
15:29
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
11:45
12 Հոկտեմբերի 2019
Կառավարությունում քննարկվել է տրանսպորտի ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը. փոխվարչապետ
Կառավարությունում քննարկվել է Երևանի հասարակական տրանսպորտային ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը:
10:30
12 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)։
19:05
11 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն Երևանի օրեր. ԾՐԱԳԻՐ
Արամ MP3, «Գաթա բենդ». Վանաձորում առաջին անգամ կանցկացվեն Երևանի օրեր։
15:56
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը ծխելու դեմ վճռական պայքար է սկսում
Հայաստանը սկսում է պասիվ և ակտիվ ծխելու դեմ օրենսդրական պայքար։
12:12
11 Հոկտեմբերի 2019
Երևանում երիտասարդի սպանությունը բացահայտվել է. ոստիկանություն
Բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը։
10:48
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը մեկ օրով անձրևային գոտում կհայտնվի
Հայհիդրոմետկենտրոնաը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
11 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
19:20
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի ներխուժումը Սիրիա արթնացնում է Հայոց Ցեղասպանության մասին հուշերը. Գարեգին Բ
Նշվում է, որ Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց Ցեղասպանության մասին հուշերը
18:05
10 Հոկտեմբերի 2019
Սիրիայից հայերի տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա. ԱԳՆ
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական օպերացիա սկսելու մասին
17:42
10 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց հերթական մասնաճյուղ Արարատի մարզում: