Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում ձերբակալված 4 անձանցից 3–ը պաշտոնատար են․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
12.11.2024,
13:47
Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում գործողություններ է իրականացրել Հակակոռուպցիոն կոմիտեն․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկման բաժնում իրավապահների կողմից իրականացված գործողությունների արդյունքում կան ձերբակալվածներ։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, ձերբակալություններն իրականացվել են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։
«Ձերբակալված չորս անձանցից 3-ը պաշտոնատար անձինք են։ Այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել` նախաքննության շահերից ելնելով», – նշեց Օհանջանյանը։

