Կաշառք ստանալու մեղադրանքով Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ է ձերբակալվել

20.05.2025, 12:03
Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյա է ձերբակալվել կաշառք ստանալու մեղադրանքով
Կաշառք ստանալու մեղադրանքով Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հակակոռուպցիոն կոմիտեից, ի պատասխան «Նովոստի–Արմենիա»–ի հարցմանը, հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։

«Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից։