Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ․ նրանցից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

15.05.2025, 12:03
11 անձ է ձերբակալվել
Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ․ նրանցից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ 

«Այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից», – նշել է նա Facebook–յան իր էջում։