Կարկուտը լուրջ վնաս է հասցրել Արմավիրի մարզի 12 համայնքների. նախարար

25.05.2016, 18:29
Հայաստանում մայիսի 18–ին և 23–ին տեղացած կարկուտը լուրջ վնաս է հասցրել Արմավիրի մարզի 12 համայնքների:
Կարկուտը լուրջ վնաս է հասցրել Արմավիրի մարզի 12 համայնքների. նախարար
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում մայիսի 18–ին և 23–ին տեղացած կարկուտը լուրջ վնաս է հասցրել Արմավիրի մարզի 12 համայնքների, ասաց հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

«Երեկ մենք Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ եղանք Արմավիրի մարզի մի քանի համայնքներում` կարկուտի հետևանքները գնահատելու համար։ Կարկուտը վնասել է բարքի 30–ից 80 տոկոսը։ Առաջիկայում տեղեկություն կտրամադրենք ԶԼՄ–ներին»,– ասաց Կարապետյանը։

Այն մասին, թե հակակարկտային կայանները սկսել են աշխատել կարկտից հետո, Կարապետյանն ասել է, որ դա կապի խնդիրների պատճառով էր։ «Այդ հարցը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ քննարկման փուլում է»,– ասաց Կարապետյանը։ -0-