418.04
4.21
392.6
+22
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 12-16)

10:30
17 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 12-16)։
  • Երևանում վերելակների փոխարինման պիլոտային ծրագիրը կավարտվի մինչև տարեվերջ, կփոխարինվի 20 վերելակ, ասել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
Քաղաքապետարանի տվյալներով, այսօր Երևանում գործում է ավելի քան 4.4 հազար վերելակ, որոնց հիմնական մասը տեղադրվել է 1956-1993 թվականներին և փոխարինելու կարիք ունի, քանի որ դրանց շահագործման ժամկետը կազմում է 25 տարի։ «Հաշվի առնելով խնդրի սոցիալական կողմը և քաղաքացիների կյանքի և առողջության սպառնալիքնը` Երևանի քաղաքապետարանը վերելակների փոխարինման ծավալուն ծրագիր է նախաձեռնել։ Ծրագրի շրջանակում ծրագրվում է փոխարինել 3500 վերելակ (առանց վթարային տների և նորակառույցների, ինչպես նաև բեռնատար վերելակների)»,- ասել է Սարգսյանը։
  • Օգոստոսի 12-ին ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ զինծառայող է լքել մարտական դիրքը։ 2000թ. ծնված զինծառայող` Արայիկ Հայկի Ղազարյանը դեռևս չպարզված հանգամանքերում լքել է մարտական դիրքը ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողը ուղղակի մոլորվել է: 
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը Արցախին ֆինանսական օգնություն կտրամադրի: «Ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում)։ Ինչպես և հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչև 2023 թվականը մտադիր ենք լուծել նաև ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները», – գրել է վարչապետը Facebook–յան իր էջում: 

«Բոլոր խնդիրները կարգավորված են, «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռչել Գյումրի: Տոմսերի վաճառքի գործընթացը սկսված է», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Այսօր մենք վերսկսում ենք դեպի Գյումրի տոմսերի վաճառքը. oդանավակայանը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` վառելիքի լիցքավորման գործընթացի որակը վերահսկելու համար: Շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին հնարավորություն կստանան այցելել Գյումրի», - ՏԱՍՍի հետ զրույցում ասել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը: 
  • Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» նախօրեին երեկոյան մրցում էր Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ:

Առաջին խաղում վրացական թիմը հաղթեց 2-1 հաշվով: Պատասխան խաղը կայացավ Թբիլիսիում և ավարտվեց «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակով՝ 2-0:

Հանդիպումն անցավ գերլարված պայքարում: Վարդան Մինասյանի թիմը մինչև խաղի վերջ կռիվ տվեց ու կարողացավ հասնել դրական արդյունքի: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը