573.17
6.58
485
+27
Եղանակը Երևանում
Հայ

Կարևոր է թույլ չտալ գաղտնի փաստաթղթերի արտահոսք. ԱԽ քարտուղարը` BBC–ի հոդվածի մասին

18:06
08 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նոցոստի-Արմենիա/. Կարևոր է գաղտնի փաստաթղթերի արտահոսք թույլ չտալ, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

BBC–ի ռուսական ծառայությունը նախօրեին «Ո՞վ է գնդակահարել ցուցարարներին Երևանում 2008 թվականին։ Քննությունը մատնանշել է ղարաբաղյան ջոկատը» վերնագրով հոդված։ Նյութը վերաբերում է 2008 թվականի մարտի 1–ի իրադարձություններին և դրա փաստով հարուցված քրեական գործին, որով անցնում է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարարը, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախագահ և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Մասնավորապես, քննութւյան փաստաթղթերի բացառիկ հասանելիությանը հղում անելով, հոդվածի հեղինակը պնդում է, որ, քննչական մարմինների կարծիքով, «ցուցարարների գնդակահարությունը ղեկավարում էր գեներալ–մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի)»։
«Անվտանգության տեսանկյունից, բնականաբար, լավ կլիներ, որ այդ փաստաթղթերը հասանելի չդառնային։ Բայց քանի որ դա արդեն կատարվել է, ապա սա քննչական մարմինների գործառույթների մեջ է մտնում»,– ասաց Գրիգորյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծեց, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ տեղեկության անվտանգության ապահովման հարցն ամբողջովին լուծված լիներ։

«Գաղտնիության պահպանման խնդրի հետ բախվում են բոլորը։ Wikileaks–ը դրա վառ օրինակն է, երբ գաղտնի փաստաթղթերը հայտնվեցին ԶԼՄ–ների ձեռքի տակ։ Մենք ապահովագրված չենք, բայց, բնականաբար, աշխատում ենք այդ սպառնալիքը նվազագույնի հասցնելու ուղղությամբ։ Մենք անում ենք հնարավորինը, որ ոչ մի արտահոսք չլինի։ Դրա համար մեխանիզմներ կան»,– ասաց Գրիգորյանը։

Այն հարցին, թե արդյո՞ք բացառվում է այն հավանականությունը, որ փաստաթուղթը հայտնվեր BBC–ի թղթակցի ձեռքում իշխանության ներկայացուցչի միջոցով, Գրիգորյանը պատասխանեց, որ պատկան մարմինները պետք է պարզեն, թե ինչպես են այդ փաստաթղթերը հայտնվել տվյալ ԶԼՄ–ի ձեռքում։

«Տվյալ պահին ինչ–որ բան ասելը վաղ է»,– ասաց նա։ -0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
09 Օգոստոսի 2020
Ռոբերտ Նազարյանը ազատության մեջ կմնա
Դատարանը մերժել է Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը
23:55
08 Օգոստոսի 2020
Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկեց Լիբանան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մարդասիրակա օգնությամբ առաջին ինքնաթիռը Հայաստանից ուղևորվեց Լիբանան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:05
08 Օգոստոսի 2020
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 ապօրինի շենք-շինություն կա․ բոլորը ենթակա ապամոնտաժման և քանդման (ՖՈՏՈ)
«Սևան» ազգային պարկի տարածքում՝ Սևանա լճի ափամերձ գոտում կա ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ․ ՖՈՏՈ
19:08
08 Օգոստոսի 2020
Կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Ներկայացնում ենք առաջիկա 5 օրերի եղանակի տեսությունը
16:04
08 Օգոստոսի 2020
Թորոսյանը կնշանակի նոր միավորված բուժկենտրոնի տնօրենին, իսկ ինչու՞ հեռացավ «Նորք» ինֆեկցիոնի տնօրենը. ԱՆ–ն մեկնաբանում է
Թորոսյանը կնշանակի նոր միավորված բուժկենտրոնի տնօրենին, իսկ ինչու՞ հեռացավ «Նորք» ինֆեկցիոնի տնօրենը. ԱՆ–ն մեկնաբանում է
12:00
08 Օգոստոսի 2020
Armenia Airways–ը սկսում է Երևան–Թեհրան–Երևան չվերթերը
Armenia Airways–ը սկսում է Երևան–Թեհրան–Երևան չվերթերը
11:00
08 Օգոստոսի 2020
200 դեպք` 1 օրում. Հայաստանում COVID-19–ի դեպքերը հասան 40185–ի, մահացել է 8 մարդ
200 դեպք` 1 օրում. Հայաստանում COVID-19–ի դեպքերը հասան 40185–ի, մահացել է 8 մարդ
09:00
08 Օգոստոսի 2020
Եղբոր կողմից քրոջ դաժան սպանության հանգամանքները, Բեյրութի հզոր պայթյունը, Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
Եղբոր կողմից քրոջ դաժան սպանության հանգամանքները, Բեյրութի հզոր պայթյունը, Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
22:07
07 Օգոստոսի 2020
Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները
Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները
21:57
07 Օգոստոսի 2020
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը
21:38
07 Օգոստոսի 2020
Ինչպե՞ս են ՌԴ–ում առգրավում հայկական համարանիշերով մեքենաները. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել ու խոսել փոխվարչապետի հետ (ՎԻԴԵՈ)
Ինչպե՞ս են ՌԴ–ում առգրավում հայկական համարանիշերով մեքենաները. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել ու խոսել փոխվարչապետի հետ. ՎԻԴԵՈ
20:52
07 Օգոստոսի 2020
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար  Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար