Կարեն Վարդանյանը 112 մլն դրամ արժողությամբ կյանք փրկող գերժամանակակից սարքեր է նվիրել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին

15.11.2022, 10:20

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը համալրվել է եվրոպական արտադրության գերժամանակակից նոր բժշկական սարքավորումներով:

Բարերար Կարեն Վարդանյանի աջակցության շնորհիվ վերակենդանացման բաժանմունքն արդեն ունի թոքերի արհեստական շնչառության արքեր, բրոնխոսկոպ, հեմոդիալիզի սարք, նորածնային կյուվեզներ, սրտի և ճնշման աշխատանքը հսկող մոնիտորներ:

 - рис.1

Բազմաֆունկցիոնալ զննման սեղաններով համալրվել է նաև հիվանդանոցի առաջին օգնության հատվածը:

 - рис.2

Լաբորատորիայի համար էլ ձեռք է բերվել մանրէաբանական վերլուծիչ սարք: Կյանք փրկող ավելի քան 20 սարքավորման և օժանդակ նյութերի ձեռք բերման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 112 մլն դրամ: