ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի ընթացքում հաստատել է զբաղեցրած պաշտոնում մնալու իր ցանկությունը։
Համաժողովի ժամանակ Կարապետյանին խնդրել են հակիրճ պատասխանել այն հարցին, թե ցանկանում է նա արդյո՞ք սահմանադրական բարեփոխումների ուժի մեջ մտնելուց հետո մնալ նույն պաշտոնում։
«Այո», – ասել է նա։
Ապրիլի 2–ին հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։
Երևանում անցկացվում է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը, որը կտևի մինչև սեպտեմբերի 20–ը։ Համաժողովը նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակմանը և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին, ինչպես նաև «Էրեբունի–Երևան 2800» տոնին։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում