ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, վարչապետի խորհրդական է նշանակվել Շուշան Սարդարյանը։
«Շուշան Սարդարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»,- նշվում է սեպտեմբերի 24-ին ստորագրված որոշման մեջ:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Սարդարյանը համակարգելու է ԶԼՄ-ների հետ համագործակցությունը։ -0-