Կարեն Կարապետյանը` երազանքի և լավատեսության մասին
26.12.2016,
20:48
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար կազմակերպած ավանդական ընդունելությունից հետո երկուշաբթի բլից–հարցազրույց է տվել լրագրողներին։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար կազմակերպած ավանդական ընդունելությունից հետո երկուշաբթի բլից–հարցազրույց է տվել լրագրողներին։
- Ի՞նչն է Ձեզ ամենից շատ զարմացնում:
- Երբեմն զարմանում եմ չարությանը, անհանդուրժողականությանը։ Բայց այսօր Նոր տարի է, ոչ թե հարցազրույց.... Հետո կխոսենք։
- Դուք փորձում եք ուրիշներին փոխանցել Ձեր լավ տրամադրությունը...
- Փորձում եմ։
- Անձնական երազանք ունե՞ք։
- Այո։
- Կպատմե՞ք մեզ։
- Ոչ։
- Պարոն Կարապետյան, կառավարության անդամներից ու՞մ եք պատկերացնում Ձյունանուշի դերում, և ում` Ձմեռ պապի։
- Ինչ վերաբերում է Ձյունանուշին, ապա դա դյուրին է, քանի որ ընտրությունը մեծ չէ, իսկ Ձմեռ պապի դերում` ոչ ոքի։
- Եթե նամակ գրեիք Ձմեռ պապին, ի՞նչ կգրեիք։
- Չեմ մտածել։
- Մանկությունից ո՞ր նվերն է ամենից շատ հիշվել։
- Չեմ հիշում։ Բայց հիշում եմ ամանորի բոլոր տոները։ Ջերմ հիշողություններ են մնացել։
- Ո՞րն է Ձեր գլխավոր մաղթանքը հայ ժողովրդին 2017 թվականին։
- Լավատես եղեք։
- Իսկ խոստու՞մը։
- Ես այնքան ծրագրեր եմ գրել, դրանք բոլորն էլ խոստում են պարունակում։
- ԶԼՄ–ներում տեղ գտած ո՞ր հրապարակումը կառանձնացնեիք։
- Ոչ մեկը։ --0--