Կարեն Կարապետյանն «անցել է» շենքերի կտուրներին

25.05.2017, 20:29
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում խոսել է երկրի շենքերի կտուրների մասին։
Կարեն Կարապետյանն «անցել է» շենքերի կտուրներին
ԵՐԵՎԱՆ, մայիսի 25. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում հանձնարարեց մի շարք գերատեսչությունների ղեկավարներին միանման տեսք տալ երկրի շենքերի և շինությունների կտուրներին։

«Քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են նույնանման ոճ և մոտեցումներ, մասնավորապես, շենքերի կտուրների մասով` դրանց տեսքի, նյութի, գույնի տեսանկյունից և այլն»,– նշեց Կարապետյանը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, այսօր Հայաստանում չկան ընդհանուր պահանջներ կտուրների ձևի և ոճի նկատմամբ։

«Հաշվի առնելով այդ ամենը` հանձնարարում եմ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին երկու ամսվա ընթացքում կառավարությանը ներկայացնել կտուրների և բազմաբնակարանային ու այլ շենքերի կտուրների և արտաքին այլ տարրերի նկատմամբ ընդհանուր պահանջների հաստատման առաջարկներ` բնակավայրերի միանման ճարտարապետական տեսք ապահովելու նպատակով»,– ընդգծեց վարչապետը։

Նա նշեց, որ եթե գործընթացը սկսվի այսօր, ապա որոշ ժամանակ անց պատկերը կփոխվի։ -0-