Քիմ Քարդաշյան. «Մտածում եմ ստեղծել օծանելիք, որ կունենա հայկական ծաղիկների բույրը»
08.10.2019,
15:41
Քիմ Քարդաշյանը WCIT 2019 համաշխարհային ՏՏ կոնգրեսի ընթացքում պատմեց, որ Հայաստանում իր մոտ գաղափարներ են ծնվել։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ և մեդիադեմք Քիմ Քարդաշյանը WCIT 2019 համաշխարհային ՏՏ կոնգրեսի ընթացքում պատմեց, որ Հայաստանում իր մոտ գաղափարներ են ծնվել։ Նա նաև ասաց, որ հայկական ծաղիկներն իրեն ոգեշնչում են` դրանց բույրով օծանելիք ստեղծել։
«Հայաստանից գնալու եմ մեծ գաղափարներով, կան չորս ծրագրեր, մտքեր, որոնք կիրագործեմ։ Շատ եմ սիրում ճամփորդել և ամեն անգամ, երբ ինչ–որ բան եմ ուզում անել, ճամփորդում եմ։ Մտածում եմ օծանելիքի մասին, որ բուրելու է հայկական ծաղիկներով»,– ասաց նա։
Քարդաշյանը նշեց, որ իր կարիերայի սկզբում նա արել է նույնիսկ այն, ինչին չի հավատացել, ինչի շնորհիվ աճել է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։
Նա նաև պատասխանեց այն հարցին, թե ինչպես է իրեն հաջողվում համատեղել անձնական կյանքը հանրայնության հետ։
«Կարիերայիս սկզբում չգիտեի, թե ինչ է թափանցիկությունը, անձնական տարածքը, նորմալ էի համարում, որ մարդիկ իմանան իմ կյանքի յուրաքանչյուր մանրուք։ Բայց երբ մեծանում ես, և արդեն երեխաներ կան, սկսում ես արժևորել անձնական տարածքը։ Ես գտել եմ այն բալանսը, որ հանրայնացնեմ այն, ինչ պետք է։ Երբ շատ բան է հանրային դառնում, դա կարող է վնասել քեզ»,– ասաց Քարդաշյանը։
Հոկտեմբերի 6–ին մեկնարկել է տեխնոլոգիական աշնան կարևորագույն և ամենամասշտաբային միջոցառումներից մեկը` WCIT 2019–ը, որն անցկացվում է ՀՀ կառավարության աջակցության և բարձր հովանու ներքո։
Այս տարի WCIT 2019–ն անցկացվում է «Ապակենտրոնացման ուժ. հեռանկարներ և ռիսկեր» խորագրով։ Համաժողովի ժամանակ քննարկվելու է, թե ինչպես են տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներն ազդում եկամտի և բարեկեցության, հուսալիության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ -0-

Загружается новость ...
"Право"