Կառավարությունը պետք է պայքարի COVID-19-ի դեմ, այլ ոչ թե զբաղվի քաղաքական ուժերի դեմ ռեպրեսիայով. Զոհրաբյան (ՎԻԴԵՈ)
13:05
19 Հունիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի-Արմենիա/. Կառավարությունը պետք է պայքարի COVID-19-ի դեմ, այլ ոչ թե զբաղվի քաղաքական ուժերի դեմ ռեպրեսիայով, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Մարդիկ, ովքեր ցանկանում են լռեցնել քաղաքական հակառակորդներին այս ճանապարհով, պետք է կանգ առնեն, քանի որ սա սխալ ճանապարհ է, այն երկիրը տանում է դեպի փակուղի: Կորոնավիրուսի դեմ պայքարի փոխարեն, որտեղ իրավիճակը աղետալի է, իշխանությունները ճնշում են քաղաքական ուժերին», - ասաց Զոհրաբյանը:
Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով իշխանությունը պետք է պատերազմ հայտարարի ոչ թե նրանց, ովքեր իսկապես մտահոգություն են հայտնում երկրի համար, այլ պետք է պայքարի կորոնավիրուսի և տնտեսական խայտառակ իրավիճակի դեմ
Նա նշեց, որ ակնհայտ է, որ Ծառուկյանի հանդեպ բոլոր գործողությունները սկսվել են կուսակցության նիստի արդյունքներով նրա արած հյտարարությունից հետո։
«Պարզ է, որ ամեն ինչ սկսվել է Ծառուկյանի հայտարարությունից հետո։ Իսկ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով հայտարարում է, որ գործը հարուցվել է ավելի վաղ, կարող էր նշել, որ նյութերը պատրաստ են եղել միջնադարում կամ մ․թ․ա․ 6-րդ դարում»,- ասաց Զոհրաբյանը։
Միաժամանակ նա հույս հայտնեց, որ դատարանը չի կատարի քաղաքական պատվեր, դատավճիռ կիրականացնի բացառապես Քրեական օրենսգրքի շրջանակում, իսկ դատավորը հավատարիմ կմնա արդարադատությանը։
Նա նաև նշեց, որ կուսակցությունը բանակցություններ է վարում այլ քաղաքական ուժերի հետ, որոնք ժողովրդի կողմից մերժված չեն, առողջ ուժկազմավորելո համար։
Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության հետ միավորվելուն, նրա խոսքով իչենք բանակցություններ չեն վարում։
Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին
Հունիսի 14–ին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:
Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:
Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության, որտեղ շուրջ 9 ժամ հարցաքննվելուց հետո դուրս եկել ԱԱԾ շենքից:
ԱԱԾ-ն նույն օրը տարածել է մի շարք հաղորդագրություններ:
Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:
Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր դեպքեր:
Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել:-0-