633.58
6.9
532.78
+15
Եղանակը Երևանում
Հայ

Կառավարությունում քննարկել են Հայաստանի Ռազմարդյունաբերության կոմիտեի զարգացման առաջնահերթություններն ու հեռանկարները

14:39
30 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Ռազմարդյունաբերության կոմիտեի նիստ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Բացման խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կայացման հարցին:

«2015 թվականին Հայաստանում «Ռազմարդյունաբերական համալիրի» մասին օրենքի ընդունումից հետո ռազմարդյունաբերությունը մեր երկրի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է: Բայց, ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, որ այն արդյունքները, որ այսօր ունենք, ամենևին գոհացուցիչ չեն, որովհետև, ցավոք, մեզ չի հաջողվել հասնել այնպիսի համակարգերի ձևավորման, որ կարողանանք ասել, որ ռազմաարդյունաբերական համալիրը Հայաստանի Հանրապետությունում կայացել է»,- նշել է վարչապետը:

Նրա խոսքով, նաև նոր իրադրության բերումով, երևի թե պետք է ամփոփենք նախորդ շրջանի կատարվածը, նախորդ շրջանի բացթողումները և հասկանանք, թե ինչպիսի իրատեսական ծրագրեր կարող ենք ունենալ ռազմարդյունաբերության ոլորտում, որ առաջինը՝ այդ համալիրը կարողանա մեր երկրի տնտեսության և արդյունաբերության տանող շարժիչ ուժը դառնալ և, մյուս կողմից, կարողանա ապահովել անվտանգության մեր կարիքները ժամանակակից մարտահրավերներին համապատասխան:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդես է եկել զեկուցումով՝ ռազմարդյունաբերական համալիրի կողմից կատարված աշխատանքների և ընթացիկ վիճակի վերաբերյալ:

Հաջորդիվ քննարկում է ծավալվել պատերազմից հետո ձևավորված իրողությունների պայմաններում զարգացման ուղղությունների և հետագա անելիքների շուրջ: Արծարծվել են ռազմարդյունաբերական համալիրի տեխնոլոգիական զարգացմանը, համապատասխան մասնագետներով համալրմանը, տեխնոլոգիական կրթության խրախուսմանը, գիտություն-տնտեսություն-ռազմարդյունաբերություն գործուն կապի ստեղծմանը վերաբերող հարցեր:

Առաջնահերթություն են համարվել կրթության համակարգի բարեփոխումները և ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ մասնագետների պահանջարկի համալրման ուղղությամբ աշխատանքները:

Ներկայացվել է 2020-2021թթ. հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ցանկը:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:09
10 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1009 նոր դեպք, 1020 մարդ առողջացել է, 23 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1009 նոր դեպք, 1020  մարդ առողջացել է, 23 մարդ մահացել է
23:24
09 Ապրիլի 2021
Կրակոցներ Երևանում, դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր
Կրակոցներ Երևանում, դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր
23:13
09 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքներով
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել  է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով
19:45
09 Ապրիլի 2021
Ինչու՞ ձախողվեց գերիների վերադարձը, Փաշինյանը Արարատ Միրզոյանին իզոլացնում է, ԱԱԾ-ում էլ՝ նոր բու՞նտ. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ինչու՞ ձախողվեց գերիների վերադարձը, Փաշինյանը Արարատ Միրզոյանին իզոլացնում է, ԱԱԾ-ում էլ՝ նոր բու՞նտ. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ)
19:23
09 Ապրիլի 2021
Գերիների և անհետ կորածների հարազատներին թույլ տվեցին մտնել ՊՆ` հանդիպման
Գերիների և անհետ կորածների հարազատներին թույլ տվեցին մտնել ՊՆ` հանդիպման
18:50
09 Ապրիլի 2021
Ալեն Սիմոնյան. գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել
Ալեն Սիմոնյանն ասաց, գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել
14:54
09 Ապրիլի 2021
ՊՆ–ի մոտ վիճակը լարված է, տեղի է ունեցել ընդհարում գերիների հարազատների ու ոստիկանների միջև
Բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին դարպասները կոտրելով ներխուժել ՊՆ
14:39
09 Ապրիլի 2021
Մամուլում տեղեկություն է տարածվել ադրբեջանաթուրքական պատվիրակության երևանյան այցի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
Մամուլում տեղեկություն է տարածվել ադրբեջանաթուրքական պատվիրակության երևանյան այցի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
12:59
09 Ապրիլի 2021
Սահմանվել են ամառային դպրոցական արձակուրդների ժամկետները
ԿԳՄՍՆ–ն սահմանել է ամառային դպրոցական արձակուրդների ժամկետները
12:26
09 Ապրիլի 2021
Վթարվել է «Գառնի–Երևան» ջրատարը, 21 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
Վթարվել է «Գառնի–Երևան» ջրատարը, 21 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
12:06
09 Ապրիլի 2021
Անհետ կորածների և ռազմագերիների հարազատները շրջափակել են ՊՆ–ի շենքն ու Շիրակի մարզի ճանապարհները (ՎԻԴԵՈ)
Անհետ կորածների և ռազմագերիների հարազատները շրջափակել են ՊՆ–ի շենքն ու Շիրակի մարզի ճանապարհները . ՎԻԴԵՈ
11:04
09 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1029 նոր դեպք, 1117 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1029 նոր դեպք, 1117 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է