565.55
6.16
485.66
+26
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Կառավարությունն ընդունեց 24-րդ միջոցառումը. այն ուղղված է կոնյակագործներին ու գինեգործներին աջակցելուն

13:38
13 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած հերթական նիստի ըթնացքում հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը, որն ուղղված է խաղողի մթերումներին և գինեգործության ու կոնյակագործության ոլորտում գործող կազմակերպությունների մոտ առաջացած խնդիրները լուծելուն:

Կառավարությունը նշված ընկերություններին կտրամադրի սուբսիդավորվող վարկեր:

Միջոցառման նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ զբաղվողտնտեսավարող սուբյեկտներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը:

Նախագիծը զեկուցել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով ներկայացրել է, որ ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանման հիմնական շուկաներում կորոնավիրուսի տարածումն ուղղակի ազդեցություն է թողել այդ ոլորտների կազմակերպությունների գործունեության արդյունքների վրա, արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն էլ ազդել է նաև վաճառքների ծավալների վրա:

Ինչպես նշվում է միջոցառման նախագծում, օժանդակության նպատակն է տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և բնականոն գործունեությունը շարունակելուհամար։

«Մենք ունենք պաշտոնապես հաստատված վիճակագրական տեղեկություններ, որ թե՛ արտահանման թվերի, թե՛ ներքին շուկայում իրացման ծավալների՝ ավելի քան 30 տոկոսով անկումներ են արձանագրված: Առանձին կազմակերպությունների մոտ, որոնք որոշակի որակական սեգմենտում են գործում, նույնիսկ ավելի մեծ անկումներ են արձանագրվել»,- հայտնել է Խաչատրյանը՝ նշելով, թե կազմակերպությունների վրա դա ազդեցություն է թողել երկու առումով:

«Նախ՝ որ ընթացիկ  դրամական եկամուտները նվազել են, որովհետև վաճառքներն են նվազել, և երկրորդn այն առումով,  որ ոլորտում գործունեության պայմանների վատացման հետևանքով ֆինանսական կազմակերպությունները, բանկերը ավելի զգուշավոր են այդ կազմակերպությունների հետ հարաբերություններում և ավելի մեծ դժվարությամբ են վարկավորում: Այդ երկու գործոնը միասին կազմակերպությունների մոտ առաջացնում են կազմակերպությունների մոտ ֆինանսական միջոցների  որոշակի դեֆիցիտ»,- հայտնել է Խաչատրյանը:

Նա ընդգծել է նաև այն հանգամանքը, որ դժվարություններն առաջացել են այն ժամանակահատվածում, երբ առջևում  խաղողի մթերումներն են:

«Իսկ մենք ունենք տեղեկություններ, որ այս տարի խաղողի բերքը զգալիորեն ավելի բարձ է լինելու, քան նախորդ մի քանի տարիների ընթացքում»,- նշել է նա:

«Մեր գործիքակազմը մթերումների շրջանում մթերող կազմակերպություններին՝ կոնյակի և գինու գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին սուբսիդավորվող վարկերի հատկացումն է: Մենք չենք վերցնում որևէ շուկայական ռիսկ, վարկի վերաբերյալ որոշումները կայացնում են ֆինանսական կազմակերպությունները և կոնյակագործ կամ գինեգործ կազմակերպությունները, իսկ մենք սուբսիդավորում ենք վարկի տոկոսն ամբողջությամբ»,- հայտնել է նախարարը:

Որոշման համաձայն՝ ներկայումս 18 ամիս սահմանված վարկի սուբսիդավորման առավելագույն ժամկետը կդառնա 24 ամիս, վարկի առավելագույն սահմանաչափը մեկ կազմակերպության հաշվով ներկայում սահմանված 1.8 միլիարդ դրամի փոխարեն կդառնա 3 միլիարդ դրամ, վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը կսահմանվի 3-6 ամիս:

Որոշման նախագծին մանրամասն կարող եք ծանոթական կառավարության պաշտոնական կայքում(39-րդ կետ): -0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:00
28 Սեպտեմբերի 2020
Հայաստանում Արցախի սահմանի մոտ գտնվող ավտոճանապարհներից մեկը փակ է
Հայաստանում Արցախի սահմանի մոտ գտնվող ավտոճանապարհներից մեկը փակ է
13:35
28 Սեպտեմբերի 2020
Հրապարակվել են Վարդենիսում խոցված ադրբեջանական ԱԹՍ–ի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Վարդենիսում խոցված ադրբեջանական ԱԹՍ–ի կադրերը. ՎԻԴԵՈ
11:55
28 Սեպտեմբերի 2020
COVID-19–ի առողջացել է ևս 52 մարդ, 6 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 58 տարեկան էր. ԱՆ–ն մանրամասնում է
COVID-19–ի առողջացել է ևս 52 մարդ, 6 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 58 տարեկան էր. ԱՆ–ն մանրամասնում է
11:06
28 Սեպտեմբերի 2020
174 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 49574–ի, կատարվել է 1935 թեստավորում
174 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 49574–ի, կատարվել է 1935 թեստավորում
10:00
28 Սեպտեմբերի 2020
Կյանքը COVID-19-ից առաջ և հետո. ի՞նչ է անհրաժեշտ իմանալ կիբերանվտանգության մասին հեռավար աշխատելիս
Կյանքը COVID-19-ից առաջ և հետո. ի՞նչ է անհրաժեշտ իմանալ կիբերանվտանգության մասին հեռավար աշխատելիս
08:25
28 Սեպտեմբերի 2020
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ. ՊՆ
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ. ՊՆ
00:20
28 Սեպտեմբերի 2020
Դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը. ԱՆ
ԱՆ–ից հայտնում են, որ դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը
22:02
27 Սեպտեմբերի 2020
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազռույց են ունեցել
21:14
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանցի հաքերները հայկական կայքեր են կոտրել և տարածել ապատեղեկատվություն
Ադրբեջանցի հաքերները հայկական կայքեր են կոտրել և տարածել ապատեղեկատվություն
20:48
27 Սեպտեմբերի 2020
ՀՀ-ում գործող 14 կուսակցություններ միավորվել են Արցախն ու Հայաստանը թշնամու հերթական ագրեսիայից պաշտպանելու համար
ՀՀ-ում գործող 14 կուսակցություններ միավորվել են Արցախն ու Հայաստանը թշնամու հերթական ագրեսիայից պաշտպանելու համար
20:02
27 Սեպտեմբերի 2020
ԿԳՄՍՆ-ն հրապարակել է դպրոցների աշխատանքի կարգը ռազմական դրության օրերին
ԿԳՄՍՆ-ն հրապարակել է դպրոցների աշխատանքի կարգը ռազմական դրության օրերին
19:27
27 Սեպտեմբերի 2020
Ընդհանուր զորահավաք, սահմանափակումներ, ԶԼՄ-ների աշխատանք. ի՞նչ է նախատեսում ՀՀ-ում սահմանված ռազմական դրությունը
Ընդհանուր զորահավաք, սահմանափակումներ, ԶԼՄ-ների աշխատանք. ի՞նչ է նախատեսում ՀՀ-ում սահմանված ռազմական դրությունը