ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Կարապի լիճ» սահադաշտի հերթական՝ 11-րդ տարեշրջանը, կմեկնարկի ուրբաթ ժամը 18:00-ին, հայտնում է Երևանի քաղաքապետականի պաշտոնական կայքը։
«Չմշկասահքի, ինչպես նաև ակտիվ հանգստի բոլոր սիրահարներին սիրով հրավիրում ենք սահադաշտի տարեշրջանի բացման առիթով կազմակերպված միջոցառմանը»,– նշվում է հաղորդագրությունում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում