ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի հանրահավաքում ասաց, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարատետյանն օժտված չէ որևէ լիազորությամբ և լեգիտիմությամբ:
«Կարապետյանը պետք է անվերապահորեն և առանց նախապայմանների ճանաչի թավշյա հեղափոխության հաղթանակը և չփորձի զբաղեցնել Հայաստանի վարչապետի պաշտոնը: Մենք պահանջում ենք Հայաստանի հանրապետական կուսակցության միանշանակ կապիտուլյացիա ժողովրդի առջև»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հրաժարական է տվել ողջ կառավարությունը:
«Հայաստանում այժմ կառավարություն չկա: Կարապետյանն իրեն հռչակել է վարչապետի պաշտոնակատար: Իրավաբանները, վերլուծելով նրա հայտարարությունը, հայտնել են, որ Հայաստանում չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար: Այսպիսով, նա առաջին փոխվարչապետի պաշտոնակատար է: Վարչապետի լիազորություններ յուրացնելու փորձը կարող է դիտարկվել որպես քրեական հանցագործություն»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև հայտարարեց Կարապետյանի կողմից արտակարգ դրություն հայտարարելու անհնարինության մասին, քանի որ ընդդիմությունը չեղյալ կհայտարարի այդ որոշումը:
Загружается новость ...
"Право"
«Լուրեր են տարածվում, թե Կարապետյանը Մոսկվայի օգնությամբ լուծել է բոլոր հարցերը և կդառնա Հայաստանի վարչապետ: Կոչ եմ անում չտարածել այդպիսի ապատեղեկատվություն, որովհետև հանդիպել եմ Մոսկվայի պաշտոնական ներկայացուցչի հետ, ով հավաստիացրել է, որ չի միջամտում Հայաստանի ներքին հարցերին»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև ներկայացրեց Հայաստանի վարչապետի ընտրության ընթացակարգը:
«Մենք չենք ասում, թե վարչապետի ընտրությունները պետք է կայանան հրապարակում: Ժողովուրդն իրավունք ունի առաջադրելու իր թեկնածուին: Ազգային ժողովի խմբակցությունները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ: Կոնսենսուսով նրանց պետք է առաջարկեն նրան և վարչապետ ընտրեն: Ուրախ եմ, որ կոնկրետ քայլեր են արվում այդ ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:
Ժողովրդական շարժումը չորեքշաբթի Երևանի բազմահազարանոց հանրահավաքում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: -0-