ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայ կանանց Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ:
Երկրի կառավարության ղեկավարը մայրերին, տատիկներին, կանանց, քույրերին, դուստրերին մարդկային պարզ երջանկություն է մաղթել, ցանկանալով, որ հայ օջախներում միշտ լինի ջերմություն, սեր, հոգատարություն և բարություն:
«Մայրերը հայ օջախների հենքն են և սյունը: Այսօր մենք ուղղակի օգտվում ենք առիթից և ևս մեկ անգամ արտահայտում մեր անսահման սերն ու հարգանքը ձեր նկատմամբ»,– նշվում է վարչապետի շնորհավորական ուղերձում։
Վարչապետը հաավստիացրել է, որ իշխանությունները տրամադրված են անել ամեն հնարավորը, որ մայրությունը Հայաստանում լինի պետության կողմից առավելագույնս պաշտպանված և մայր դարձած կինն իրեն զգա պետության հոգատարության ներքո:
«Այսօր ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ կանայք մեր հասարակության մեջ շատ կարևոր դեր են զբաղեցնում և մենք հետևողական ենք լինելու, որպեսզի կանայք մեր երկրում ունենան բոլոր հնարավորություններն իրենց դրսևորելու և ներգրավված լինելու մեր երկրի զարգացման բոլոր գործընթացներում»,– ընդգծել է Կարապետյանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում