ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, բայց օդանավակայանը մնում է հայկական տարածքում։Աս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի շրջանը դեկտեմբերի 1-ին անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, բացառությամբ 5 կիլոմետրանոց Լաչինի միջանցքի, որը անցնում է Բերձորով:-0-