Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք

03.10.2025, 12:14
Համաձայն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային ծրագրի կարգի՝ Կապանում 2026 թ.-ին նախատեսվում է իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի որոշմամբ` ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային ծրագրի կարգի՝ Կապանում 2026 թ.-ին նախատեսվում է իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր:

Մասնավորապես՝

-«ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացում,

-ԱՊՀ երիտասարդական ֆորում,

-ԱՊՀ երիտասարդական ճամբարներ, դասընթացներ, կլոր սեղաններ, երիտասարդներին ուղղված ծրագրերի վերաբերյալ Կապան քաղաքի հնարավորությունների ներկայացում,

-ԱՊՀ երիտասարդության հարցերի խորհրդի նիստ,

-ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք ծրագրի փակում:

Նախարարությունը որոշել է մեկտեղել «ԱՊՀ 2026 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի և 2026 թ․-ի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ծրագրի համար նախատեսված ֆինանսական և մարդկային ռեսուրսները՝ տեղական, հանրապետական և տարածաշրջանային առումով էականորեն մեծացնելով Կապանի՝ որպես ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի տեսանելիության բարձրացմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը։

Ավելի օպերատիվ լուրերին կարող եք ծանոթանալ մեր Տելեգրամում