530.17
7.45
476.34
+9
Եղանակը Երևանում
Հայ

Կանխվել է թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրումը Հայաստան

13:45
12 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բացահայտել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ-ում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ 2 քաղաքացի իրացման նպատակով հայ-իրանական սահմանով տեղափոխել են առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 1 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց («սև շուկայում» 1 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի արժեքը 100-120 հազար դրամ է):

ԱԱԾ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019թ. հուլիսի 9-ին թմրամիջոցը տեղափոխելու ճանապարհին՝ Կապան քաղաքում, թմրամիջոցը հայտնաբերվել է ավտոմեքենայում, նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։

«Մեկ այլ դեպքով ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք կազմակերպել են ԱՄՆ-ից փոստային առաքանու միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ «ՄԴՄԱ» տեսակի («էքստազի») 148 հատ դեղահաբի՝ («սև շուկայում» 148 հատ «ՄԴՄԱ» տեսակի դեղահաբի գինը մոտ 1.5 մլն ՀՀ դրամ է) մաքսանենգ ճանապարհով տեղափոխումը ՀՀ տարածք»,– նշվում է հաղորդման մեջ։

2019թ. հուլիսի 8-ին փոստից առաքանու ստացումը կատարվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո։ Առաքանին ստանալուց անմիջապես հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Կատարվում է նախաքննություն: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:10
18 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել:
20:10
18 Հոկտեմբերի 2019
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով:
19:11
18 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի կայքը (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի կայքը։
18:46
18 Հոկտեմբերի 2019
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է (ՖՈՏՈ)
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է:
18:09
18 Հոկտեմբերի 2019
Կադաստրի կոմիտեի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ազատման դիմում է ներկայացրել։
17:21
18 Հոկտեմբերի 2019
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է (ՖՈՏՈ)
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է:
16:21
18 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր
ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով։
16:06
18 Հոկտեմբերի 2019
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է:
14:18
18 Հոկտեմբերի 2019
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ հետ տեղափոխվել է Հայաստան
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, ընտանիքով տեղափոխվել է ապրելու Հայաստանում։
10:39
18 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կտրուկ կցրտի
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
18 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները։
20:14
17 Հոկտեմբերի 2019
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ (ՎԻԴԵՈ)
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ: